20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Եվրահանձնաժողովը Թուրքիային կոչ է արել անհապաղ ազատ արձակել կալանավորված իրավապաշտպաններին

Եվրահանձնաժողովի խոսնակ Մարգարիտ Շինսը ծայրահեղ մտահոգիչ է համարել Թուրքիայում ընդդիմության ներկայացուցիչների, իրավապաշտպանների և լրագրողների կալանավորման պարբերական դեպքերը: Թուրքական «Birgün» թերթի կայքի տեղեկացմամբ՝ խոսնակը կոչ է արել Թուրքիային՝ անհապաղ ազատ արձակել վերոնշյալ խավերին պատկանող բանտարկյալներին: Միևնույն ժամանակ Շինսը ընդգծել է, որ ԵՄ ֆինանսական աջակցության դադարեցում Թուրքիայի նկատմամբ որպես պատժամիջոց կիրառելու կարիք չկա: Նա հիշեցրել է, որ ֆինանսավորման  […]

«Համատեղ անցյալ»-ով արտահայտվող մասնատման վտանգի նախանշումը

Թուրքիայի խորհրդարանի որոշումը` Ցեղասպանության եզրույթը արգելող Անկարայի նորագույն քաղաքականության համահունչ որոշում է եւ կարող է  նաեւ դիտարկվել նույնիսկ իբրեւ օրինաչափ, նկատի ունենալով այն հսկայական հետդարձը, որը էրդողանական Թուրքիան շարունակում է կատարել: Այսպես. հասարակական ճնշումներին, արգելումներին եւ դրանց հիման վրա կայացող ձերբակալություններին եւ բանտարկություններին հետեւում է այս անգամ Թուրքիայի օրենսդիրում բառեզրերի օգտագործման դեմ հստակ արգելք: Արգելքը […]

Գերմանիան կասեցնում է Թուրքիայի հետ բոլոր ռազմարդյունաբերական ծրագրերը

Գերմանիան որոշում է կայացրել առկախել Թուրքիայի հետ համատեղ ռազմարդյունաբերական նախագծերը:  Այս մասին տեղեկացնում է թուրքական «Birgün» թերթի կայքը՝  հղում կատարելով գերմանական «Bild» պարբերականին: Գերմանիայի կառավարությունը հրաժարվել է այս որոշման մասին որևէ պաշտոնական հայտարարություն կատարել, սակայն տեղեկատվությունը տարածվել է կառավարության մոտ կանգնած աղբյուրներից: Նշվում է, որ նախագծերի սառեցման պատճառը Թուրքիայում վեց իրավապաշտպանների կալանավորումն է, որոնցից թվում […]

Կարեւոր իրադարձություն՝ հայ-իրանական հարաբերություններում

Հայ-իրանական հարաբերություններում վերջերս կարևոր իրադարձություն տեղի ունեցավ՝  Իրանի խորհրդարանը վավերացրեց  «Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը։ Այդ մասին այսօր Sputnik Արմենիա մամուլի սրահում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Նա նշեց, որ այդ համաձայնագիրը լուրջ հնարավորություններ է զբաղվել Հայաստանը Պարսծից  ծոցը Սև ծովին կապող միջանցք դարձնելուն ուղղված քայլերով։ «Եթե Իրանը խոշոր նախագծեր ունենա Հայաստանում, ապա այն պատրաստ կլինի աջակցել երկրի անվտանգությանն` […]

Ինչ է ասել Բակո Սահակյանը Վիտալի Բալասանյանին

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ու քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը ողջունում են Արցախի ժողովրդի ընտրությունն ու Բակո Սահակյանի` նախագահի պաշտոնում վերընտրվելը: «Նապոլեոնիզմից զուրկ մի դեմք, ով ունակ է լսելու, ունակ է իրականացնելու լուրջ, պրագմատիկ խնդիրներ»,-այսպես Բակո Սահակյանին բնորոշեց Ադիբեկյանը: «Թողեք, թող Արցախն իր համար զարգանա, ձեզանից խելացի ու գրագետ է Բակոն: Շորհավորում եմ Արցախի ժողովրդին, ապրեք, ճիշտ ընտրություն […]

Արցախի ընտրությունների հարցում որևէ անակնկալ չկար. քաղաքագետ

 Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Արցախի ընտրությունների հարցում որևէ անակնկալ չկար:  Նա համաձայն չէ այն դիտարկման հետ, թե նման ընտրությունները միջազգային հանրությունը կդիտարկեն որպես Արցախի դեմոկրատական զարգացման ուղղուց շեղում: «Արցախը չի ապրում այնպես, որ դուր գա կամ չգա որևէ մեկին, պետք չէ մեկին դուր գալ, դա գործընթաց է, որը տեղի է ունենում՝ պայմանավորված արցախյան […]

Քոբուլեթում փրկել են ՀՀ քաղաքացիների

Նախօրեին Աջարիայում՝  Քոբուլեթ տուրիստական քաղաքի ծովափին, փրկարարները ջրից հանել են Հայաստանի քաղաքացի երկու զբոսաշրջիկների, որոնք ուժեղ ալիքների պատճառով չէին կարողացել ափ դուրս գալ, հայտնում է «Novosti Gruzia»-ն։ Նշենք, որ նախօրեին սեւծովյան ափին գրանցվել է 5 բալանոց փոթորիկ։ Վրաստանի ՆԳՆ տվյալներով՝ երեկվա ընթացքում ջրից փրկել են մոտ 100 մարդու։  

Էրդողանի խոսնակը դատապարտել է Գերմանիայի արտգործնախարարության հայտարարությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը դատապարտել է Գերմանիայի արտգործնախարարության հայտարարությունը և «ցավալի» որակել: Գերմանիան բողոքի նոտա էր հղել պաշտոնական Անկարային՝ Ստամբուլում գերմանացի իրավապաշտպան Փետեր Շթոյդթներին կալանավորելու առնչությամբ: Իսկ Գերմանիայի արգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել էր, որ երաշխիք չկա, թե Թուրքիայում գերմանական ընկերությունները կշարունակեն ներդրումներ անել: Թուրքական իշխանամետ «Sabah» թեթրի տեղեկացմամբ` Քալինը Գերմանիայում Թուրքիայի […]

Արցախի խորհրդարանը քննարկել է արտահերթ նստաշրջան գումարելու հարցը

Արցախի Ազգային ժողովում հուլիսի 20-ին հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարները և աշխատակազմի պատասխանատուները: Խորհրդարանի ղեկավարը ներկաներին տեղեկացրել է հուլիսի 21-ին արտահերթ նստաշրջան գումարելու Կառավարության նախաձեռնության մասին: Նախաձեռնողի կողմից առաջարկվել է Ազգային ժողովի քննարկմանը երկրորդ ընթերցմամբ ներկայացնել Արցախի Հանրապետության Դատական օրենսգիրքը՝ կից […]

Գերմանիան բողոքի նոտա է հղել Թուրքիային

Հուլիսի 19-ին Գերմանիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալի Քեմալ Այդընը հրավիրվել է արտգործնախարարություն, որտեղ բողոքի նոտա է հղվել պաշտոնական Անկարային՝ Ստամբուլում գերմանացի իրավապաշտպան Փետեր Շթոյդթներին կալանավորելու առնչությամբ: Այդ մասին հայտնում է թուրքական «Haber7» լրատվամիջոցը` հղում անելով  գերմանական «Spiegel Online » լրատվակայքին: Թեմայի հետ կապված մեկնաբանություններ է արել նաև Գերմանիայի արգործնախարարության խոսնակ Մարտին Շեֆերը: Վերջինս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված