09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Էրդողանի հետ Թուրքիան երբեք ԵՄ անդամ չի կարող դառնալ․ Օզդեմիր

Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը հայտարարել է, որ էրդողանական Թուրքիան երբեք Եվրամիության անդամ չի դառնա: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝ Օզդեմիրը կոչ է արել ԵՄ-ին՝  ավելի իրատեսական և արժեքների վրա հիմնված արտաքին քաղաքականություն վարել: Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նման ավտորիտար լիդերների հետ հարաբերություններում  պետք է […]

ՀՀ քաղաքացիների կողմից ներկայացված հայցերը հիմնավոր կգտնվեն. Գ. Կոստանյան

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունների մասին ՀՀ քաղաքացիների կողմից հայցեր էին ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Խորհրդարանում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանն ասաց, որ ներկայացված հայցերը անխոցելի հիմքեր ունեն եւ ամբողջական են: «Մեր հիմքերը բավական անխոցելի են, քանի որ Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացվել են կյանքի իրավունքի դեմ քայլեր, եղել […]

Թուրքիայում ապամոնտաժել են Էրդողանի արձանը

Թուրքիայի Շանլըուրֆա (պատմ. Եդեսիա) նահանգի Հառան շրջանում ապամոնտաժվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արձանը: Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ հուշարձանը, որը բաղկացած էր տանկից, և այն ձեռքի նշանով կանգնեցնող Էրդողանի արձանից, նվիրված էր 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին:  Նշվում է, որ մինչև Էրդողանի արձանն ապամոնտաժելն այն հասցրել էին մեկ անգամ փոխել, քանի […]

Կարծում եմ, Լապշինը որոշ ժամանակ անց իր մեջ ուժ կգտնի` սեփական վերաբերմունքն արտահայտելու

Կարծում եմ, Լապշինը որոշ ժամանակ անց իր մեջ ուժ կգտնի` սեփական վերաբերմունքն արտահայտելու: Այս մասին facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանը: «Կարծում եմ, հարեւան կոչված երկրի «հումանիստ» միապետի կողմից օրերս «համաներման միջոցով ազատություն ստացած» Ալեքանդր Լապշինը որոշ ժամանակ անց իր մեջ ուժ կգտնի սեփական վերաբերմունքն արտահայտելու այն ամենի մասին, ինչն ադրբեջանական […]

Քրդստանն Իսրայելի լծակն է ընդդեմ արաբների ու Իրանի

Իրաքյան Քրդստանում առաջիկայում կայանալիք անկախության հանրաքվեին ընդառաջ Իսրայելը հայտարարել է, որ սատարում է սեփական պետություն ստեղծելու քրդերի ձգտմանը: Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն նշանակված է սեպտեմբերի 25-ին: «Իսրայելը կսատարի սեփական պետականությունն ունենալու քուրդ ժողովրդի օրինական ձգտմանը»,- ասվում է փաստաթղթում: Իսրայելի այս դիրքորոշումն ունի մի քանի ռազմավարական թիրախ։ Առաջինը` իսրայելական քաղաքականության նպատակը տարածաշրջանում արաբական պետությունների կազմաքանդումն է, […]

«Լապշինի կալանքից անմիջապես հետո 10 երկրներից բլոգերների խումբն Արցախ այցելեց»

«Բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով պաշտոնական Բաքվի ջղաձգումները հակառակ արդյունքի հանգեցրեցին՝ Ղարաբաղ ուղեւորությունների թիվն ավելանում է»,-խորհրդարանում հայտարարեց  ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Վերջինս նկատեց՝ հնարավոր չէ բռնել Բաքվի իշխանությունների ձեռքից, իսկ նրանց վարքն անկանխատեսելի է։ «Բայց պետք է նշել, որ Ղարաբաղ ուղեւորություններին խանգարելու նրանց փորձերը հաճախ հակառակ արդյունքի են հանգեցնում։ Լապշինի կալանքից անմիջապես հետո 10 երկրներից բլոգերների խումբն […]

ԵԽ քաղաքական ուժերը առաջարկել են դադարեցնել Թուրքիա-ԵՄ բանակցությունները

Նախորդ շաբաթ Ստրասբուրգում կայացած Եվրախորհրդարանի նիստի ժամանակ ԵԽ-ում ներկայացված քաղաքական ուժերը հանդես են եկել Թուրքիայի հետ բանակցությունները դադարեցնելու համատեղ առաջարկով: Այս մասին տեղեկացնում է թուրքական «ntv.com.tr» լրատվակայքը: Նիստում Եվրահանձնաժողովի անունից ելույթ ունեցած Յոհաննես Հահնը ուշադրություն  է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիա-ԵՄ հարաբերություններում հետընթաց է  գրանցվել: Նրա կարծիքով՝ Թուրքիան իր իսկ շահերից ելնելով անհապաղ պետք […]

Թուրքիայում տղամարդը սպանել է իր հայազգի սիրուհուն

Թուրքիայի Անթալիայում սպանվել է ծագումով հայ, Վրաստանի քաղաքացի 51-ամյա Աննա Սաֆարյանը: Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, սպանության կասկածանքով ձերբակալվել է 44-ամյա, Օ․Զ․-ն՝ ազգությամբ թուրք։ Բերման ենթարկելու ժամանակ նա գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ: Պարզվել է, որ որոշ ժամանակ սիրային կապի մեջ է եղել 51-ամյա Աննա Սաֆարյանի հետ։ Հերթական հանդիպման ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել նրանց […]

Ռուսաստանն ու Թուրքիան S-400 համակարգերի առքուվաճառքի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

Ղազախստան կատարած այցից վերադառնալիս՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում պատասխանել է ռուսական S-400 հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերի գնման վերաբերյալ հարցերին: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Sozcu» կայքը, Էրդողանը վերահաստատել է նշյալ ՀՕՊ համակարգերի գնման շուրջ ռուսական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը և նշել, որ արդեն կատարվել է կանխավճարը: «Պայմանագիրը կնքվել է մեր գործընկերների […]

Հադրութի արեւելյան հատվածում ԵԱՀԿ դիտարկում է անցկացվել

Սեպտեմբերի 12-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ։  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Միխաիլ Օլարուն (Մոլդովա), ինչպես նաև ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա)։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված