29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գերմանիայի հյուպատոսին թույլ չեն տվել այցելել Թուրքիայում բանտարկված Դենիզ Յուջելին

Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսին թույլ չի տրվել այցելել գերմանական «Die Welt» թերթի թղթակից Դենիզ Յուջելին, ով գտնվում է Թուրքիայի Սիլիվրիի բանտում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Evrensel.net» լրատվակայքը:

Դեպքի առնչությամբ հայտարարությամբ հանդես եկած Գերմանիայի արտգործնախարարությունը նշել է, որ թուրքական իշխանությունները մերժել՝ առանց որևէ հիմնավորում ներկայացնելու:

Արտգործնախարարության խոսնակ Մարտին Շեֆերը այս առնչությամբ ասել է. «Չենք կարողանում հասկանալ, թե ինչու մեր գլխավոր հյուպատոսին պարբերաբար չի թույլատրվում բանտում այցելել Յուջելին և մյուս ազատազրկված գերմանացիներին»:

Շեֆերը հիշեցրել է, որ թուրքական բանտերում գտնվող Գերմանիայի քաղաքացիները իրավունք ունեն օգտվելու հյուպատոսարանի աջակցությունից: Խոսնակը նշել է, որ եթե այսուհետև ևս այցերն արգելվեն, հարցը կարող է տեղափոխվել դատարան: Սակայն անգամ այդ դեպքում որևէ վճռի հասնելու համար տարիներ կարող են պահանջվել:

Գերմանական թերթի թղթակից Դենիզ Յուջելը փետրվարի 14-ին սեփական կամքով գնացել էր ոստիականություն՝ ցուցմունք տալու համար, սակայն ձերբակալվել էր: Փետրվարի 27-ին նա ազատազրկվել էր և տեղափոխվել Սիլիվրիի բանտ: Չնայած ազատազրկման ավելի քան վեց ամիսներին՝ լրագրողի վերաբերյալ մեղադրական եզրակացություն դեռևս չի կազմվել:

Առանց մեղադրական եզրակացության բանտախցում պահվող Դենիզ Յուջելի իրավունքների խախտման առթիվ դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Բացի այդ, «Die Welt» թերթը ևս իր և իր լրագրողների իրավունքների ոտնահարման դեմ հայց է ներկայացրել ՄԻԵԴ:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ