06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հաճախ մեծածավալ կաշառքներով է զբաղվում, դա ազնիվ ձև չէ. Պարգև սրբազան

Հայաստան-Սփյուռք համաժողովին մասնակցում է նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Լրագրողների հետ զրույցում Սրբազանն ասաց, որ սահմանին այս պահին համեմատաբար խաղաղ է իրավիճակը: «Շենքեր են կառուցվում, և աստիճանաբար սպասում են տեղի բնակչության վերադարձին»,- ասաց նա:

Արցախի հոգևոր առաջնորդն ընդգծեց՝ Սփյուռքը կարող է մեծ դերակատարություն ունենալ Արցախյան խնդրի կարգավորման հարցում, հայ համայնքները կարող են շատ ակտիվ աշխատել՝:

«Հայ համայնքները կարող են շատ ակտիվ աշխատել համանախագահող երկրներում՝ Ֆրանսիայում, Ռուսաստանում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Իրենց ներդրումներով կարող են զորացնել Մայր Հայաստանը և Արցախը», – ասաց Պարգև սրբազանը։

Հարցին, թե գուցե ադրբեջանական լոբբին ավելի ակտիվ է աշխատում, Պարգև սրբազանն արձագանքեց. «Ադրբեջանն ազնիվ ճանապարհով  չի գնում, շատ հաճախ մեծածավալ կաշառքներով է զբաղվում, դա ազնիվ ձև չէ»։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ