06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Արցախում զանգվածային հրետակոծություններ են սկսվել (տեսանյութ)

Արցախում գտնվող երկրի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնել է զանգվածային հրետանային գնդակոծության մասին։ «Մեզ մոտ սկսվել է զանգվածային հրետանային ռմբակոծություն»,- գրել է նա Telegram-ի ալիքում։

Լուսինե Ավանեսյանը հեռացել է Արցախի նախագահի խոսնակի պաշտոնից

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է նաեւ նրա մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը: Լուսինե Ավանեսյանը: մեր թղթակցի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը: ԱՀ նոր նախագահը դեռ խոսնակ չունի, այդ պաշտոնը դեռ թափուր է:

Արցախի Հանրապետությունում վաղը նոր նախագահ կընտրեն

Արցախի Հանրապետությունում վաղը նոր նախագահ կընտրեն։ «Առաջնորդվելով Սահմանադրության 168.1-ին հոդվածի 1-ին մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 149.1-ին հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով ՝ Ազգային ժողովի «Ազատ հայրենիք – ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները Հանրապետության նախագահի թեկնածու են առաջադրել Սամվել Սերգեյի Շահրամանյանին, «Միասնական հայրենիք» խմբակցությունը՝ Սամվել Անդրանիկի Բաբայանին: «Միասնական հայրենիք» […]

Հաջիևը նոր հայտարարություն է արել

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման նպատակով լավ մեկնարկ կլիներ այն, եթե Հայաստանը «ներողություն խնդրեր Ադրբեջանից» (չակերտները՝ Tert.am) անցյալում տեղի ունեցած «վայրագությունների» (չակերտները՝ Tert.am) համար: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության պետ Հիքմեթ Հաջիևը՝ Arab News-ի հետ զրույցում: Անդրադառնալով Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանն ու Արցախում բնակչության հումանիտար ծանր վիճակին՝ նա հայտարարել է, […]

Թուրքիան և Ադրբեջանը հարձակում են նախապատրաստում Հայաստանի վրա. թյուրքագետ

Թուրքիան և Ադրբեջանը հարձակում են նախապատրաստում Հայաստանի վրա, հայտարարել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։ «Թուրքիայի նախագահ Էրդողանը երեկ (05.09.2023) կայացած կառավարության նիստից հետո իր ելույթում նշել է, որ քննարկվել է նաև «Կովկասում Հայաստանի սադրիչ վարքը»։ Եվս մեկ նշան, որ Թուրքիան և Ադրբեջանը հարձակում են նախապատրաստում Հայաստանի վրա և այսպիսի հայտարարությունները քարոզչական հող են դրա համար», – […]

«ՀՀ-ն չի կատարում միջազգային պարտավորությունները»․ Բաքվի արձագանքը՝ Երևանին

Ադբեջանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է երեք հայ երիտասարդների հետ կապված Հայաստանի արտգործնախարարության օգոստոսի 28-ի հայտարարությանը, փոխանցում է Ազատությունը։ «Հայաստանի ԱԳՆ-ն ոչ միայն անօրինական է անվանում Ադրբեջանի ինքնիշխան տարածքում ստեղծված Լաչինի սահմանային անցակետը, այլև սուտ տեղեկատվություն է տարածում օգոստոսի 28-ին, էթնիկ և ռասայական թշնամանք և վիրավորանք Ադրբեջանի պետական դրոշի նկատմամբ քրեական գործով, բերման ենթարկված ՀՀ […]

Ադրբեջանը հայտարարել է հայ զինծառայողի ձերբակալման մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է «երկրի տարածք հայկական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձի մասին»։ Գերատեսչությունից հայտնել են, որ մեկ զինծառայող ձերբակալվել է։ Նշենք, որ այսօր Հայաստանի ՊՆ-ն հայտնել էր, օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: Վարժական հավաքի մասնակցին հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։

Լաչինի ճանապարհի վերաբերյալ Ադրբեջանի որոշումները նրա ինքնիշխան իրավունքն է. Թուրքիայի ԱԳՆ

«Ադրբեջանն ազատ է Լաչինի ճանապարհին ընդունելու ցանկացած որոշում, որն անհրաժեշտ է համարում, դա նրա ինքնիշխան իրավունքն է»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Դուք գիտեք, որ Լաչինի ճանապարհը Ադրբեջանի տարածքն է։ Ուստի Ադրբեջանը ձեռնարկում է ցանկացած միջոց, որն անհրաժեշտ է համարում, դա նրա ինքնիշխան իրավունքն է»,- ասել է Ֆիդանը Անկարայում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի […]

Ստեփանակերտում այսօրվանից ներքաղաքային տրանսպորտը չի աշխատի

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այսօրվանից՝ հուլիսի 18-ից, կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող գրեթե ոչ մի ավտոբուս չի գործի։ «Վառելիքի գերսղության պայմաններում ՏԿԵ-ն պարբերաբար հաշվարկներ է իրականացնում, եւ եթե մինչեւ հիմա հնարավոր էր պահպանել երթուղին որոշակի սահմանափակումներով, հուլիսի 18-ից ստիպված կլինենք կրճատել մայրաքաղաքի երթուղին՝ բացառությամբ Նոր Արեշ թաղամասին սպասարկող երթուղիների», – Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է նախարարի […]

Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին. հանդիպում կանցկացվի

Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին՝ անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ արձագանքը դրական է, բայց հանդիպման վայրի, ժամի ու ամսաթվի մասով դեռ պայմանավորվածություն չկա։ «Ենթադրում եմ՝ մոտ ժամանակներում հանդիպում կունենանք»,-ասաց նա։ Փոխվարչապետի խոսքով՝ քննարկվելու են օրակարգային հարցեր։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի