Ներքաղաքական անվտանգային իրավիճակը` «խաչմերուկ»֊ում. GALLUP-ի հարցման արդյունքներ /Ուղիղ/
2018 թվականի մայիսին Հայաստանում նոր քաղաքական ուժի իշխանության գալու պահից ակնհայտ դարձավ, որ Ղարաբաղը հանձնվելու է, բայց մենք չէինք ենթադրում, որ դա տեղի կունենա այնպես, ինչպես տեղի ունեցավ։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի հիմնախնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը։ Նրա խոսքով` ՀՀ վարչապետ Փաշինյանը շատ հակասական, անհասկանալի հայտարարություններ […]
Իշխանությունը բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի «վախը բռնելու» համար, որպեսզի նա հրաժարվի ոչ միայն քաղաքական պայքարից, այլեւ Արցախի վտարանդի կառավարություն ձեւավորելու մտքից: Չնայած նման գործընթաց մեծ հաշվով չկա` ընդամենը խոսակցություններ, քննարկումներ կան: ՀՀ իշխանություններն ուզում են, որ անգամ «Արցախ» բառը չգործածվի։ Նախօրեին Անդրանիկ Քոչարյանը, ով ղեկավարում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը, […]
«Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո երեք տարի շարունակ Հայաստանը հրաժարվել և հրաժարվում է կատարել իր պարտավորությունները, այն է՝ Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան երթևեկության ապահովումը»,– այս մասին Իրանի նախագահ Էբարհիմ Ռայիսիի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Դա նրանց ընտրությունն է, կարծում եմ՝ նրանք մեծ սխալ թույլ տվեցին։ Ես շատ ուրախ եմ, որ Իրանի և […]
«Արևմտյան երկրները, որոնք այժմ ակտիվորեն սիրաշահում են Հայաստանին, ցանկանում են նրա հետ ընկերանալ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության»,- ասել է նա։ Այս մասին «Ռոսիա-1»-ի եթերում ասել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Լավրովի խոսքով՝ Երևանը պետք է ինքնուրույն որոշի իր ընթացքը, ըստ այդմ Ռուսաստանի Դաշնությունը նախապաշարմունքներ չունի: «Մենք կողմ ենք, որ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, […]
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին աջակցության համար։ Ադրբեջանն Ուկրաինային օգնության հերթական խմբաքանակ էր ուղարկել՝ 7,6 մլն դոլարի չափով։ Այս անգամ օգնության չափ չի նշվում: Ուկրաինայի նախագահը միայն տեղեկացրել է, որ Ադրբեջանը կրկին օգնություն է ցուցաբերել Ուկրաինային։ Ադրբեջանը հավաստիացրել է, որ որպես օգնություն Ուկրաինային մալուխային ապրանքներ են ուղարկվել՝ էներգամատակարարումը վերականգնելու […]
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն արցախահայության հետ տեղի ունեցածը քննարկել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ։ Նա նշել է, որ Ադրբեջանը մեղավոր է Արցախի նախկին պաշտոնյաների կամայական ձերբակալման և այդ տարածքում հայկական ժառանգության ոչնչացման համար։ «Մեր մտքերը զոհերի, նրանց ընտանիքների, 100 000 փախստականների և Ադրբեջանի կողմից ձերբակալված քաղաքական բանտարկյալների հետ են։Փարիզը կոչ […]
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Մեհրիբան Ալիևան և նրանց որդին՝ Հեյդար Ալիևը, նոյեմբերի 7-ին այցելել են Քարվաճառ։ Ավելի ուշ նրանք մեկնել են Շուշի, որտեղ ծանոթացել են մզկիթում «Հեյդար Ալիև» հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող վերակառուցման աշխատանքներին: Ալիևները մասնակցել են Շուշի քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը:
Ադրբեջանի արտգործնախարարությունը այսօր վերջնագրային տեսքով նորից պահանջել է այսպես կոչված «անկլավները»՝ ՀՀ Տավուշի, Արարատի ու Վայոց Ձորի մարզերի մի շարք կարևորագույն տարածքներ. «Հայաստանը նաեւ Ադրբեջանին չի հանձնել 8 ադրբեջանական գյուղեր, որոնք մինչ այժմ օկուպացիայի մեջ են»։ Այս մասին գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը. «Անակնկալ չէ, միանգամայն սպասելի է։ Իսկ բոլոր մտքերն ու հույսերը, որ Ադրբեջանը […]



























