03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

«Հիշի՛ր Արցախում ընկածներին»

«Հիշի՛ր Արցախում ընկածներին» !!! Մ.թ.ա. 499-449 թթ. տևած հույն – պարսկական պատերազմներից մեկի ժամանակ՝ 498 թ., հույները կարողանում են գրավել Սարդիսի ստորին հատվածները, հրդեհել այն, որի միջնաբերդում էին գտնվում պարսիկները: Հերոդոտոսը հայտնում է, որ երբ Դարեհը լսեց Սարդիսի հրկիզման մասին, երդվեց վրեժ լուծել աթենացիներից և ծառային հանձնարարեց ամեն օր, օրական երեք անգամ հիշեցնել նրան իր […]

Պապիկյանին ուղեկցող մեքենան է: Որ գոլդ համար չդնեին, Ալիեւը կնեղանար

Սուրեն Պապիկյանին ուղեկցող մեքենան է: Որ գոլդ համար չդնեին վրան, Ալիեւը կնեղանար ու կհարձակվեր ՀՀ սուվերեն տարածքի վրա )) Տելեգրամյան իր ալիքում հրապարակված լուսանկարին կից գրել է լրագրող Վահե Մակարյանը:

Արցախի տարածքը դիտարկվել է որպես հայ ժողովրդի ձևավորման սահմաններից դուրս գտնվող [դատարկ] տարածություն. 7-րդ դասարանի «Հայոց պատմություն»

Շիրակի պետական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր Հովհաննես Խորիկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքին: Ժամանակիս սղության, երկրի ծանր վիճակով պայմանավորված անտրամադիր լինելուս պատճառով որոշել էի այլևս չանդրադառնալ այս տարի հրատարակված 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքին, բայց դասագրքի հատկապես մի հատվածն ինձ կրկին զարմացրեց: Հայոց պատմության նախկին դասագրքերում (կարևոր էլ չէ՝ […]

Ալիեւը ազդակ է ուղարկում հայերին: Ահա թե ինչու են 55 պատանդները պահվում Բաքվի բանտերում… /Տեսանյութ/

Ալիևը ինչ-որ բան անելուց առաջ նախ փորձում է հասկանալ, թե ինչպիսին կլինի արձագանքը: Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն: «Տեսեք, թե ինչ եղավ Լաչինի միջանցքում։ Սկզբից նա ուղարկում է, ինչպես ինքն է անվանում, էկոակտիվիստների, որ Ադրբեջանի կառավարության անդամներ չեն, հետո նա անվտանգության ուժեր է այնտեղ […]

Հայաստանին ավելի մեծ բան է սպասվում, եւ Արեւմուտքը քիչ է շահագրգռված դա կանխելու համար. American Conservative

Երեւանում, բարձր բլրի գագաթին է գտնվում 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը։ Անցած ամիս Ադրբեջանը՝ Թուրքիայի մերձավոր դաշնակիցը տարածաշրջանում, հասավ իր նպատակին՝ մաքրեց Լեռնային Ղարաբաղը հնագույն քրիսոտոնեական համայնքից 9-ամսյա շրջափակումից հետո, գրել է American Conservative-ը։ «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ռաֆայել Լեմկինը Միավորված Ազգերի Կազմակերպությունում առաջ էր տանում Ցեղասպանության հանցագործության կանխման եւ պատժի […]

ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված հայերին

ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված հայերին «Մենք շարունակում ենք տեսակցել բոլոր այն հայ անձանց, որոնք ձերբակալվել են Ադրբեջանում և որոնց անունները հաստատվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Խոսքն այն անձանց մասին է, որոնք ձերբակալվել են և գտնվում են Ադրբեջանում 2020 թվականից ի վեր, 2021 թվականի, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի սրացումների հետևանքով։ Տեսակցությունները […]

Խաղաղության պայմանագրի տեքստը միջուկային ֆիզիկա չէ, ինչո՞ւ Հայաստանը 2 ամսից ավելի է՝ չի ներկայացնում խաղաղության պայմանագրի իր տարբերակը

«Հայաստանը երկու ամսից ավելի է, ինչ հետաձգում է խաղաղության պայմանագրի ճշգրտված 5-րդ տարբերակի ներկայացումն Ադրբեջանին»։ Այդ մասին X սոցցանցի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը։ «Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանը երկկողմ կապուղիներով հայկական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի 5-րդ ճշգրտված տարբերակը՝ համապատասխան բացատրական նշումներով, և առաջիկայում սպասվում է […]

Լեռնային Ղարաբաղը լքած բնակչությունն իրավունք ունի վերադառնալ. Մեթյու Միլլեր

Միացյալ Նահանգները կարծում է, որ Լեռնային Ղարաբաղը լքած բնակչությունն իրավունք ունի վերադառնալ։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը ։ «Մենք շարունակում ենք հավատալ, որ մարդիկ, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղը, իրավունք ունեն վերադառնալ տուն, եթե նրանք դա ցանկանան ։ Դա իրավունք է, որը պետք է պաշտպանված լինի»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է […]

Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիր

Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիր։ Այդ մասին Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում» ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Գրիգորյանի խոսքով՝ հնարավորություն կա այդ բանակցություններն այլ մակարդակներում շարունակելու, այդ թվում՝ Վաշինգտոնում։ «Տարածաշրջանում պետք է խաղաղություն լինի, Հայաստանը շարժվում է այդ օրակարգով։ Կառաջարկեի՝ Ադրբեջանը կենտրոնանար խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու վրա»,- ասել է ԱԽ քարտուղարը։

Ադրբեջանցիները Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանել են խաչերը

Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդը հիմնավոր կասկածներ ունի, որ Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանվել են խաչերը։ «Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութից հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանվել են խաչերը»,- նշված է կառույցի ֆեյսբուքյան էջում: Կից լուսանկար է հրապարակվել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի