Ստեփանակերտի օդանավակայանի տարածքը՝ այս պահին
Ադրբեջանական ցեղասպան ուժերը շարունակում են ռազմական գործողություններն ու դիրքային առաջխաղացումը՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանն ու օբյեկտներին, «X»-ում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Մահերի և վիրավորների թիվն արագորեն աճում է»,- գրել է Բեգլարյանը։
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Թշնամու երկարաժամկետ նպատակը պարզ ա՝ 1. Լուծել Արցախի հարցը և կենտրոնացնել ողջ ռազմական, դիվանագիտական, քարոզչական ներուժը Հայաստանի դեմ 2. Վերաբնակեցնել ադրբեջանցիներին Հայաստանում, ինչը արդեն բանակցում են ու դա չի էլ թաքցվում 3. Կազմակերպել սադրանք, որ «սրբազան» զոհ ունենան վերաբնակեցվածների մեջ 4. Հարձակվել Հայաստանի վրա իբր հայրենակիցներին պաշտպանելու համար։ Ցանկացածը, ով […]
Մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են։ «Ադրբեջանական ԶՈՒ կողմից կիրառվում են հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա»,- ասվում է ՊԲ հաղորդագրությունում։ Իրավիճակի հետագա զարգացման դեպքում ՊԲ մամուլի ծառայությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով։
«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների հիմնական խնդիրները մոտ են ավարտին»,- TRT-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Հիմնական խնդիրները մոտ են ավարտին։ Այն ռազմական թիրախները, որոնք մենք ավելի վաղ մատնանշել էինք, արդեն վնասազերծված են։ Իսկ հետո, ինչպես և նախատեսված է, գործողությունները կշարունակվեն նպատակային, ավելի սահմանափակ մասշտաբով»,- ասել է նա։
Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանն իրականում հենց Արցախի խաղաղ բնակչությանը, խաղաղ բնակավայրերն է ուղիղ ռմբակոծում` ի հակառակ առավոտից իր բացարձակ ստերի: Վիրավորներ կան խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում` զոհված: Հիմա էլ խաղաղ բնակչության համար ձևական հումանիտար միջանցնքեր են բացում, բայց իրականում էթնիկ զտումներ են անում: Տեսանյութում ռմբակոծված Ստեփանակերտ քաղաքն է` Արցախի մայրաքաղաքը»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողության» անցկացման մասին։ «Մեր զինծառայողների անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով տարածաշրջանում ձեռնարկվել են տեղական հակաահաբեկչական միջոցառումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Արցախում գտնվող երկրի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնել է զանգվածային հրետանային գնդակոծության մասին։ «Մեզ մոտ սկսվել է զանգվածային հրետանային ռմբակոծություն»,- գրել է նա Telegram-ի ալիքում։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է նաեւ նրա մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը: Լուսինե Ավանեսյանը: մեր թղթակցի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը: ԱՀ նոր նախագահը դեռ խոսնակ չունի, այդ պաշտոնը դեռ թափուր է:
Արցախի Հանրապետությունում վաղը նոր նախագահ կընտրեն։ «Առաջնորդվելով Սահմանադրության 168.1-ին հոդվածի 1-ին մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 149.1-ին հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով ՝ Ազգային ժողովի «Ազատ հայրենիք – ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները Հանրապետության նախագահի թեկնածու են առաջադրել Սամվել Սերգեյի Շահրամանյանին, «Միասնական հայրենիք» խմբակցությունը՝ Սամվել Անդրանիկի Բաբայանին: «Միասնական հայրենիք» […]



























