03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հաջիևը նոր հայտարարություն է արել

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման նպատակով լավ մեկնարկ կլիներ այն, եթե Հայաստանը «ներողություն խնդրեր Ադրբեջանից» (չակերտները՝ Tert.am) անցյալում տեղի ունեցած «վայրագությունների» (չակերտները՝ Tert.am) համար: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության պետ Հիքմեթ Հաջիևը՝ Arab News-ի հետ զրույցում: Անդրադառնալով Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանն ու Արցախում բնակչության հումանիտար ծանր վիճակին՝ նա հայտարարել է, […]

Թուրքիան և Ադրբեջանը հարձակում են նախապատրաստում Հայաստանի վրա. թյուրքագետ

Թուրքիան և Ադրբեջանը հարձակում են նախապատրաստում Հայաստանի վրա, հայտարարել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։ «Թուրքիայի նախագահ Էրդողանը երեկ (05.09.2023) կայացած կառավարության նիստից հետո իր ելույթում նշել է, որ քննարկվել է նաև «Կովկասում Հայաստանի սադրիչ վարքը»։ Եվս մեկ նշան, որ Թուրքիան և Ադրբեջանը հարձակում են նախապատրաստում Հայաստանի վրա և այսպիսի հայտարարությունները քարոզչական հող են դրա համար», – […]

«ՀՀ-ն չի կատարում միջազգային պարտավորությունները»․ Բաքվի արձագանքը՝ Երևանին

Ադբեջանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է երեք հայ երիտասարդների հետ կապված Հայաստանի արտգործնախարարության օգոստոսի 28-ի հայտարարությանը, փոխանցում է Ազատությունը։ «Հայաստանի ԱԳՆ-ն ոչ միայն անօրինական է անվանում Ադրբեջանի ինքնիշխան տարածքում ստեղծված Լաչինի սահմանային անցակետը, այլև սուտ տեղեկատվություն է տարածում օգոստոսի 28-ին, էթնիկ և ռասայական թշնամանք և վիրավորանք Ադրբեջանի պետական դրոշի նկատմամբ քրեական գործով, բերման ենթարկված ՀՀ […]

Ադրբեջանը հայտարարել է հայ զինծառայողի ձերբակալման մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է «երկրի տարածք հայկական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձի մասին»։ Գերատեսչությունից հայտնել են, որ մեկ զինծառայող ձերբակալվել է։ Նշենք, որ այսօր Հայաստանի ՊՆ-ն հայտնել էր, օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: Վարժական հավաքի մասնակցին հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։

Լաչինի ճանապարհի վերաբերյալ Ադրբեջանի որոշումները նրա ինքնիշխան իրավունքն է. Թուրքիայի ԱԳՆ

«Ադրբեջանն ազատ է Լաչինի ճանապարհին ընդունելու ցանկացած որոշում, որն անհրաժեշտ է համարում, դա նրա ինքնիշխան իրավունքն է»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Դուք գիտեք, որ Լաչինի ճանապարհը Ադրբեջանի տարածքն է։ Ուստի Ադրբեջանը ձեռնարկում է ցանկացած միջոց, որն անհրաժեշտ է համարում, դա նրա ինքնիշխան իրավունքն է»,- ասել է Ֆիդանը Անկարայում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի […]

Ստեփանակերտում այսօրվանից ներքաղաքային տրանսպորտը չի աշխատի

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այսօրվանից՝ հուլիսի 18-ից, կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող գրեթե ոչ մի ավտոբուս չի գործի։ «Վառելիքի գերսղության պայմաններում ՏԿԵ-ն պարբերաբար հաշվարկներ է իրականացնում, եւ եթե մինչեւ հիմա հնարավոր էր պահպանել երթուղին որոշակի սահմանափակումներով, հուլիսի 18-ից ստիպված կլինենք կրճատել մայրաքաղաքի երթուղին՝ բացառությամբ Նոր Արեշ թաղամասին սպասարկող երթուղիների», – Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է նախարարի […]

Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին. հանդիպում կանցկացվի

Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին՝ անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ արձագանքը դրական է, բայց հանդիպման վայրի, ժամի ու ամսաթվի մասով դեռ պայմանավորվածություն չկա։ «Ենթադրում եմ՝ մոտ ժամանակներում հանդիպում կունենանք»,-ասաց նա։ Փոխվարչապետի խոսքով՝ քննարկվելու են օրակարգային հարցեր։

Բաքվում կայացել է Էրդողանի և Ալիևի հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 13-ին պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան: Այցի շրջանակներով տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների դեմ առ դեմ հանդիպում, որին հաջորդել են կառավարության անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Հանդիպումներին հաջորդել է նախագահների ճեպազրույցը, որի ժամանակ կողմերը հանդես են գալիս հայտարարություններով:

Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելը ողբերգություն է. Արձինբա

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի արտաքին գործերի դե ֆակտո նախարար Ինալ Արձինբան ողբերգություն է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես Ադրբեջանի տարածք։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ Ըստ դե ֆակտո ԱԳ նախարարի՝ ընդամենը մի քանի տարի առաջ չէին կարող պատկերացնել, որ Հայաստանի վարչապետը նման բան կասի։ «Ավելին, 1992 […]

Էրդողանը ընտրվեց Թուրքիայի նախագահ

Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդր փուլի քվեարկության արդյունքներով նախագահ է ընտրվել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Թուրքական OdaTV–ի փոխանցմամբ՝ երկրորդ փուլի ընտրությունների ավարտին քվեարկությունից հետո բացված քվեատուփերի 99 տոկոսի արդյունքներով Էրդողանը հավաքել է 52 տոկոս, ընդդիմադիր Քըլըչդարօղլուն՝ 47 տոկոս։ Նշենք, որ սա ընտրությունների երկրորդ փուլն էր, քանի որ առաջին փուլում՝ մայիսի 14–ին ոչ մի թեկնածու չէր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի