Բաքուն Երեւանից 8 գյուղ է պահանջում
Հայաստանը պետք է ազատի «օկուպացված 8 ադրբեջանական գյուղ», այդ գյուղերը պետք է վերադարձվեն Ադրբեջանին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նրա խոսքով, այս բնակավայրերում, իբրև թե, դարեր շարունակ ադրբեջանցիներ են ապրել։ Արտգործնախարարը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի բանակցությունների միջոցով, անհրաժեշտ է քայլ առ քայլ շարժվել […]





































