26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Միջազգային հանրությունը պետք է անվերապահորեն դատապարտի Ադրբեջանի աղաղակող սադրանքը. Բրեդ Շերման

Միացյալ Նահանգները պետք է լինի այդ ջանքերի առաջատարը՝ ձեռնարկելով Արցախի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան զսպելու իրական քայլեր։ Այս մասին ասել է ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը։ «Ես խորապես անհանգստացած եմ այս պահին Արցախում ծավալվող հումանիտար աղետի մասին տեղեկություններից՝ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի շարունակվող եւ չթուլացող գործողությունների հետեւանքով։ Տեղեկացվել է, որ Ադրբեջանը փակել է Արցախը […]

Հնարավոր է՝ ադրբեջանցիներն այսօր բացեն Լաչինի միջանցքը․ Ռուբեն Վարդանյան /Ուղիղ/

Հնարավոր է՝ ադրբեջանցիներն այսօր բացեն Լաչինի միջանցքը, այդ մասին ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նա նաև հայտարարեց, որ վաղը՝ ժամը 15․00-ին, հանրահավաք է հրավիրում։ «Մենք հանրահավաքում պետք է ցույց տանք մեր ուժը», – նշեց նա։ Հիշեցնենք, որ Ադրբեջանն այսօր վերականգնել է գազամատակարարումն Արցախում։

Ադրբեջանը վերականգնել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանը վերականգնել է Արցախի գազամատակարարումը: Սյս մասին հայտնեց Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը: «Ես լավ նորություն ունեմ: Առանց որևէ նախապայմանի, առանց որևէ զիջումների, հարևան պետությունը վերականգնել է գազի մատակարարումը մեզ համար: Սա իսկապես մեր հաղթանակն է, որովհետև մենք ուժեղ ենք, ցույց տվեցինք, որ չենք լքելու Արցախն ու խուճապի չենք մատնվելու»,- ասաց Վարդանյանը:

Հայաստանին դրսից որեւէ մեկը չի օգնելու, րոպե առաջ պետք է Ադրբեջանի հետ համաձայնագիրը ստորագրի. Չավուշօղլու

Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն անդրադառնալով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցին  նշել է, թե հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ Թուրքիան վստահություն բարձրացնող քայլեր է արել՝ փոխադարձ բացելով օդային հաղորդակցությունը երկու երկրների միջեւ, ինչպես նաեւ առաջիկայում նաեւ օդային բեռնափոխադրումները։ «Թուրքիան եւ Ադրբեջանը քանի որ անկեղծ են, նույնպիսի անկեղծություն են ակնկալում Հայաստանից։ Որպես […]

Փողոց փակելու նուրբ արվեստը․ Գյումրիի հրապարակից՝ մինչեւ Լաչին. 168 Ժամ

Հայաստանի իշխանություններն ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Լաչինի միջանցքի փակումից միայն երկու օր անց ձայն հանեցին։ Մինչ այդ նրանք լուռ էին, բացառությամբ սովորական ու առանձնահատուկ հանձնարարություններով ինչ-որ դեսպանների, որոնք մեկ-երկու նախադասություն էին թվիթում Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար աղետի սպառնալիք ստեղծելու մասին։ Իշխանության մյուս ներկայացուցիչները, ըստ ամենայնի, մեկ հրահանգով, սկսեցին խոսել գրեթե այն ժամանակ, երբ աշխարհի տարբեր երկրներ […]

Փաշինյանը քանի օր է՝ «լռության ուխտ» է հայտարարել. Փաստ

Սեպտեմբերի վերջին Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Մենք կարծում ենք, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ Ղարաբաղի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով»: Թե՛ քաղաքական ուժերը, թե՛ փորձագիտական հանրույթը սա որակեցին որպես հաստատում այն բանի, որ Փաշինյանի պատկերացրած խաղաղության պայմանագրով Արցախը լինելու է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի