19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Քուրդիստանի սահմանին Թուրքիայի զորավարժությունններին միացել է Իրաքի բանակը

Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբը հայտարարել է, որ իրաքյան Քուրդիստանի սահմանին սկսված զորավարժություններին մասնակցելու է նաև Իրաքի զինուժը: Թուրքական «Internethaber» լրատվամիջոցի համաձայն՝  Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի պաշտոնական կայքում (www.tsk.tr) արդեն հրապարակվել են թուրք և իրաքցի զինվորների համատեղ լուսանկարները: Իրաքի պաշտպանության նախարարությունը իր հերթին հաստատել է այս նշյալ տեղեկությունը և շեշտել, որ զորավարժությունները լայնամասշտաբ են […]

«Ծուղակների մեջ չպիտի ընկնենք, զգո՛ւյշ ու հավասարակշված»

«Շատ բան չենք կարող անել, մի կողմից ինքնորոշման խնդիր կա, որը մեզ հարազատ է, բայց Կատալոնիայում, տեսանք, թե ինչպես եկան, ծեծեցին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանն՝ ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչպես պետք է վարվի Հայաստանի Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեից հետո:  «Մենք տեսնում ենք, թե Ուկրաինայում ինչքան լուրջ խնդիրներ կան ինքնորոշման […]

Չավուշօղլուի զգուշացումը Քուրդիստանի ղեկավարությանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն  իրաքյան Քուրդիստանի ղեկավարությանը զգուշացրել է, որ եթե ոտնձգություններ իրականացվեն  իրաքյան Քուրդիստանի թուրքմեն բնակչության նկատամամբ, ապա իրենք կդիմեն ռազմական գործողությունների: Միջանկյալ նշենք, որ պաշտոնական Անկարան չի ճանաչում այսօր իրաքյան Քուրդիստանում մեկնարկած անկախության հանրաքվեն՝ համարելով, որ դրանով խախտվում է Իրաքի տարածքային ամբողջականությունը և սահմանադրությունը: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ Չավուշօղլուն ասել […]

«Թուրքիան ո՛չ կոգևորվի, ո՛չ կվախենա, ո՛չ էլ առանձնապես կհուզվի»

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը գտնում է, որ Իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած հանրաքվեն ու դրան հաջորդելիք իրադարձությունները Հայաստանի հետ ունեն անմիջական ազդեցություն, որովհետև մեր երկու հարևանները՝ Իրանն ու Թուրքիան, անմիջականորեն շահեր ունեն դրա հետ կապված: «Հետևապես, ուզենք, թե չուզենք, սա Հայաստանի վրա ազդելու է, իսկ թե ինչպես, դա մեծապես կախված է Հայաստանից»,-այսօր ասուլիսին […]

Ապրիլյան պատերազմից հետո էլ, առաջիկա տասնամյակում էլ. Հայկական Ժամանակ

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որին նեւ՚կա Էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոողովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությամբ նշվում էր, որ հանդիպմանը քննարկվել են առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման հետ […]

Էրդողանը սպառնացել է ներխուժել անկախության հանրաքվե անցկացնող Քուրդիստան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք չեն ընդունելու հյուսիսիրաքյան Քուրդիստանում անցկացվող անկախության հանրաքվեի արդյունքները՝ մի շարք սպառնալիքներ հնչեցնելով Քուրդիստանի հասցեին: Ըստ թուրքական «Diken.com» լրատվական կայքի՝ Էրդողանը տնտեսական պատժամիջոցներից ու շրջափակումից բացի սպառնացել է նաև ռազմական գործողություններ նախաձեռնել իրաքյան Քուրդիստանի դեմ: «Իրաքի սահմանադրական դատարանը անհրաժեշտ որոշումը կայացրել է (մերժելէ Քուրդիստանում հանրաքվեի անցկացումը-խմբ.):Մենք էլ […]

Բլեֆ են անում. Կոմանդոս (տեսանյութ)

Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որ թողնենք, կասի, որ Երևանն էլ է Ադրբեջանի պատմական տարածք եղել. այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Ալիևի հայտարարություններին, թե Արցախն իրենց պատմական հայրենիքն է: Կոմանդոսը նշեց, որ իրենք բլեֆ են անում, դրա վրա էլ փորձում են այլ երկրների մասնագետներին հիմնավորումներ ներկայացնել ու […]

Քրդերը թեժ բախման հող նախապատրաստեցին․ Թուրքիայի վարչապետ

Սեպտեմբերի 25-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը պատասխանել է թուրքական մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների, որի ժամանակ անդրադարձել է իրաքյան Քուրդիստանում սկսված անկախության հանրաքվեին: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Թուրքիայի վարչապետը մասնավորապես պատասխանել է  թուրքական «TRT» «CNN Turk» «NTV»  և  «Haberturk» լրատվամիջոցների հարցերին: Յըլդըրըմը մասնավորապես ասել է, որ պաշտոնական Անկարան չի  ճանաչելու հանրաքվեի արդյունքները, քանի որ այն անօրինական […]

Թուրքիան կոչ է արել միջազգային հանրությանը չճանաչել Քուրդիստանի անկախության հանրաքվեն

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը չճանաչել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում տեղի ունենալիք անկախության հանրաքվեն: Ըստ «BBC»-ի թուրքական ծառայության՝ արտգործնախարարությունը հանրաքվեն որակել է հակաիրավական, ապա նշել է, որ իրենք չեն ճանաչելու  արդյունքները: Հայտարարությունում մասնավորապես նշված է, որ եթե որոշ «ծայրահեղական» խմբավորումներ և «ահաբեկիչներ» վտանգ ներկայացնեն Թուրքիայի ազգային անվտանգությանը, ապա իրենք, օգտագործելով […]

Ալիևն իր ելույթով սպառնաց մեզ ու միջազգային հանրությանը (տեսանյութ)

Ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը Ադրբեջանի նախագահ  Ի․ Ալիևի՝ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ունեցած ելույթը գնահատում է որպես հերթականը: «Կային որոշ մեսիջներ, որոնք իրենց մեջ պարունակում էին որպես ռազմական կոչեր՝ որպես սպառնալիք միջազգային հանրությանը»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց Մովսիսյանը: Նա նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է հետևություններ անի Ալիևի ելույթից, իսկ մենք պետք է ավելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի