15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքիան ամեն կերպ փորձում է հայկական ցունամիից խուսափել. Գ. Այվազյան

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի այվազյանն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, խոսելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցի մասին Երեւան, ասել է, որ Դավութօղլուն փորձում է  չեզոք միջնորդի դեր ստանձնել  արցախյան հակամարտության հարցում: “Սակայն  նա չի կարող միջնորդի դեր ստանձնել այն էլ չեզոք  վիճակում, քանի որ հանդիսանում է  Արցախյան  հակամարտության  ստեղծողներից մեկը: Դավութօղլուի այս այցը […]

Ինչպես են Բաքվում արձագանքում Դավութօղլուի երեւանյան այցին

Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան, նախօրեին խոսելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցից Երեւան, ասել է, որ Թուրքիայի կողմից վարվող քաղաքականությունը եւ նրա պաշտոնական դիրքորոշումը կայանում է նրանում, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե  Հայաստանը զորքերը հանի Լեռնային Ղարաբաղից, դրա համար էլ իրենք նորմալ են վերաբերվում այդ կապին, գրում է “apa.az”-ը: “Ես […]

Ամոթ այն հային, ով նրան փախցրեց. Դավութօղլուն մտավ հետնամուտքից /ֆոտո, վիդեո/

Մոտ 40 րոպե է` ինչ Արմենիա Մարիոթ հյուրանոցի դիմաց հավաքվել են մի խումբ երիտասարդներ, որոնց թվում հիմնականում ՀՅԴ “Նիկոլ Աղբալյան”  և ՍԴՀԿ “Սարգիս Տխրունի” երիտասարդական կազամակերպությունների ներկայացուցիչներն են: Հայ երիտասարդները  բողոքի ակցիայով են դիմավորում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, որը Երևանում է՝ մասնակցելու Սևծովյան երկրների տնտեսական համաժողովին: Երիտասարդների կողքին է նաև  ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր` Զարուհի Փոստանջանյանը: […]

ԱՄՆ-ը ողջունում է Դավութօղլուի այցը Հայաստան

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսակին հայտարարել է, որ գոհ են Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի այցից Հայաստան, գրում է Mynet Haber-ը: Նա ասել է, որ այդ այցը տարածաշրջանի առաջնորդների միջեւ երկխոսության հնարավորություն կարող է ստեղծել։  Ջեն Փսակին նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է թե՛ Թուրքիային, թե՛ Հայաստանին կոչ անել կարգավորել հարաբերությունները:

Պատգամավորները ծեծել են իրար` ”չմո” ասել /վիդեո/

Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել: Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Սոսո Ջաչվլիանին եւ ընդդիմադիր Գեորգի Բարամիձեն սկսել են ծեծել իրար, ինչից հետո ծեծկռտուքին միացել են նաև այլ պատգամավորներ: Կոնֆլիկտը սկսվել է, երբ Ջաչվլիանին, որը ծագումով Սվանեթիից է, հայտարարություն է արել 2004 թվականի մարտի 24-ին այնտեղ անցկացված հատուկ գործողության վերաբերյալ և վիրավորել Գեորգի Բարամիձեին, ով այդ ժամանակ […]

Թբիլիսիի քաղաքապետարանը կլուսավորվի Ուկրաինայի դրոշի գույներով

Այսօր երեկոյան Թբիլիսիի կենտրոնական Ազատության հրապարակում գտնվող քաղաքապետարանի շենքը կլուսավորվի Ուկրաինայի պետական դրոշի գույներով`  ի նշան Եվրամայդանի” հետ համերաշխության, տեղեկացնում է gazeta.ru-ն: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավան: Վրաստանի մայրաքաղաքում կանցկացվի նաեւ Կիեւի ցուցարարներին աջակցող հերթական ակցիան:

Էրդողանի դեմ դատական հայց է ներկայացվել

Թուրքական Թարաֆ  թերթի լրագրող Մեհմեթ Բարանսուն վարչապետ Էրդողանի դեմ հայց է ներկայացրել դատարան` մեղադրելով վերջինիս «արդար դատավարությանը  խանգարելու, զրպարտության և վիրավորանքի մեջ», գրում է Ermenihaber.am-ը: Դատական  հայցում նշվում է, որ  Էրդողանը 2013 թվականի դեկտեմբերի 7-ին Թուրքիայի Թեքիրդաղի շրջանում կազմակերպված հանրային միջոցառմանը ունեցած ելույթում «Թարաֆ» թերթի «Գյուլենին վերջ դնելու որոշումը ընդունվել է 2004 թվականին ԱԱԽ նիստում» հոդվածի […]

Հայ-թուրքական սահմանի բացումը երբեք էլ առաջնային տեղ չի գրավել Թուրքիայի քաղաքական օրակարգում. թուրքագետ

Թուրքագետ, տարածաշրջանային փորձագետ  Մուշեղ Խուդավերդյանն այսօր տեղի ունեցած մամաուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ երբ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ գալու է Հայաստան, դա բուռն արձագանք գտավ թուրքական մամուլում: “Հեղինակավոր պարբերականները նշեցին, որ այցը խոշոր անակնկալ է, եւ սա բացառիկ շանս է հայկական կողմի համար բարելավելու հայ-թուրքական հարաբերությունները եւ բացելու հայ-թուրքական սահմանը”,- ասաց նա: Թուրքագետի […]

Եթե ԼՂ հարցում Թուրքիան չեզոք դիրք պահպաներ, հայ-թուրքական հարաբերություննեըը շատ առաջ գնացած կլինեին. թուրք իրավապաշտպան

Սեւծովյան տնտեսական համագործակցությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չեղած հարաբերությունները կարգավորորղ միակ կառույցն է: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում հայտարարեց Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպան Ռագըպ Զառաքոլուն: “Հենց դրա շնորհիվ է, որ ես կարողանում եմ գալ Հայաստան, այսօր այստեղ եմ”,- ասաց նա: Անդադառնալով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի`Հայաստան գալուն` Ռ. Զառաքոլուն ասաց, որ ինքն ամեն դեպքում ողջունում է […]

՛՛Նոր Քիսինջերը՛՛ կտապալվի

Վաղը` դեկտեմբերի 12-ին, Երեւանում տեղի կունենա “Սեւծովյան տնտեսական համագործակցություն”  կազմակերպության նիստը, որի շրջանակներում Հայաստան կժամանի նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Հայ քաղաքագետներից շատերը գտնում են, որ այս այցն ընդամենը թուրքական հմուտ դիվանագետի նախապատրաստած շոուն է, որին պետք չէ կարեւորություն տալ, քանի որ այն ՛՛ռեալ պօլիտից՛՛-ի առումով ՛՛0՛՛-ական արդյունք կունենա: Կարճ ասած՝ որքան էլ ամերիկացիները Ահմեդ Դավութօղլուին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի