15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Դավութօղլուին ցույցերով դիմավորել

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում ներկայացնում է իր պատկերացումները հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլի ու Թուրքիայի ԱԳՆ Ահմեդ Դավութօղլուի ՀՀ այցի մասին: –Պարոն Ռուսատմյան, Առավոտ օրաթերթը հղում անելով իր ՀՀ ԱԳՆ աղբյուրներին՝ նշում է, որ Հայաստանը մշակել է հայ-թուրքական  հարաբերությունների  կարգավորման նոր  ճանապարհային քարտեզ։ Դուք ինչպեսեք վերաբերվում նման քայլի հնարավորությունը և ինչ ճանապարհային քարտեզ կնախընտրեիք ներկայացնել դուք։ –Մենք նման ճանապարահային քարտեզից տեղյակ չենք, ինչպես և նախորդ բոլոր փաստաթղերից։ Մենք նման դեպքերում տեղեկանում ենք շատ […]

Դավութօղլուն Հայաստան կգա կոնկրետ առաջարկով

Թուրքիայի արտաքին գործերի նախարար ԱհմեթԴավութօղլուն  դեկտեմբերի 12-ին Հայաստան կգա հատուկ առաջարկով, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Աքշամ» պարբերականը հայտնում է, որ Անկարան արտգործնախարար  Դավութօղլուի միջոցով Հայաստանին առաջարկելու է Լեռնային Ղարաբաղիհարցում քայլ կատարել և հրաժարվել շրջակա յոթշրջաններից գոնե երկուսից, որի դիմաց Թուրքիան կբացի թուրք-հայկական սահմանը: Երևան այցի շրջանակններում նախատեսվում է Դավութօղլուի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և հետ: Ըստ թուրքական թերթի՝ Դավութօղլուն  Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջևՎիեննայում կայացած հանդիպումից հետո  որոշել  էր այս առաջարկով մեկնել Հայաստան՝ընդունելով  Երևանի հրավերը մասնակցելու դեկտեմբերի 12-ին «Սև ծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության նիստին: 

Փորձել են պայթեցնել Թուրքիայի իշխող կուսակցության վարչության շենքը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) Դիարբեքիրի նահանգային վարչության շենքի վրա երեկ գիշեր` տեղական ժամանակով 22:00-ին անհայտ անձիք 2 ինքնաշեն ռումբ են նետել, գրում է Ermenihaber.am-ը:  Ըստ թուրքական «Սաբահ» թերթի` պայթյունի հետևանքով կուսակցության վարչության շենքի հարևանությամբ գտնվող կահույքի պատուհանները կոտրվել են: Շենքում այդ ժամին ոչ մի աշխատակից չի եղել: Տուժածներ չկան: Մեղավորներին գտնելու համար տարվում […]

Դավութօղլուի այցը շոու է. թուրքագետ

 Այսօր լրագրողների հանդիպման ժամանակ թուրքագետ Արտակ Շաքարյանը, անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի այցին Հայաստան` թուրքագետ Արտակ Շաքարյանը նշեց, որ Դավթօղլուի այցը կրում է շոուի բնույթ: “Անկախ նրանից, թե Դավութօղլուն ինչ հանդիպումներ կունենա Հայաստանում, աշխարհում քննարկվելու է այն հարցը, որ Թուրքիայի ԱԳ նախարարը հայկական կողմի հրավերով ժամանել է Հայաստան, որի ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Դավութօղլուի […]

Ադրբեջանի ներկայացուցիչը կգա Երեւան

Ադրբեջանը կմասնակցի Երեւանում դեկտեմբերի 12-ին կայանալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաեւը հայտնել է, որ նիստին Ադրբեջանը ներկայացնելու է երկրի արտգործնախարարության տնտեսական համագործակցության բաժնի ղեկավար Շովգի Մեհթիզադեն, գրում է apa.az-ը։

Հայ եւ թուրք դերասանները ձեռքսեղմման համաշխարհային ռեկորդ են սահմանել

Թուրքիայից 35-ամյա դերասան Դենիս Բարիշն ու Երեւանի Մնջախաղի թատրոնի 32-ամյա դերասան Հովհաննես Աջինյանը ձեռքսեղմման համաշխարհային ռեկորդ են սահմանել: Դեկտեմբերի 6-ին, ժամը 20:40-ին, Վրաստանի Կուրի ափին գտնվող Ռիկե այգում սկսելով ձեռքսեղմումը՝ նրանք այդ դիրքում են գտնվել ուղիղ 43 ժամ: Աջինյանն ու Բարիշը միմյանց ձեռք բաց չէին թողնում, երբեմն միասին նստում էին բեմին դրված աթոռներին: Կազմակերպիչները երբեմն […]

Դավութօղլուն կգա Երեւան

Թուրքական Hyurriet-ի փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկումից հետո ի վերջո որոշում են կայացրել, որ Դավութօղլուն պետք է Երեւանում մասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը: Հիշեցնենք, Դավութօղլուն հրավիրվել էր Երեւան` մասնակցելու Սեւծովյան համագործակցության խորհրդի նիստին, որը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին:

Ջոն Քերին կայցելի Վրաստան

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մինչեւ հաջորդ տարվա գարուն Վրաստան կայցելի: Այդ մասին հայտարարել է Վաշինգտոնում Վրաստանի դեսպան Արչիլ Գեգեշիձեն, գրում է ИТАР-ТАСС-ը։ Դեսպանի խոսքով՝ առկա են Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջև հետագա ռազմավարական համագործակցության, ինչպես նաեւ այդ համագործակցությունում “որակապես նոր փուլ սկսելու բոլոր հիմքերը”: Դեկտեմբերի 3-ին Բրյուսելում կայացել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեի եւ Ջոն Քերիի […]

Հայերը եւ թուրքերը կփորձեն համատեղ ռեկորդ սահմանել

Հայերը և թուրքերից կազմված մի խումբ դեկտեմբերի 6-ին աշխարհի ամենաերկար ձեռք սեղմման ռեկորդ գրանցելու համար կհանգրվանեն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում, գրում է Ermenihaber.am-ը:  Հայաստանի և Թուրքիայի միջև փակ սահմանների առկայությանը ուշադրություն հրավիրելու նպատակով վերոնշյալ հասարակական միջոցառումը կազմակերպվել է ‘TANGO Network” կազմակերպության կողմից: Թուրքական “Ռադիքալ” թերթը, հղում տալով “CNN-ի” թուրքական ծառայությանը, նշում է, որ այս միջոցառման  շնորհիվ թուրքերը և […]

Նախագահի աշխաավարձը կկրկնապատկվի

Վրաստանի նորընտիր նախագահի աշխաավարձը կրկնապատկվում է: Հիմա նա ամսական 4500 լարիի փոխարեն ստանալու է 9000 լարի /մոտ 5300 դոլար: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին, գրում է գրում է Грузия Online-ը: Ի տարբերություն նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի՝ Գեորգի Մարգվելաշվիլիի համար աշխատավարձը կլինի եկամտի միակ աղբյուրը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված