20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Էրդողանի դեմ դատական հայց է ներկայացվել

Թուրքական Թարաֆ  թերթի լրագրող Մեհմեթ Բարանսուն վարչապետ Էրդողանի դեմ հայց է ներկայացրել դատարան` մեղադրելով վերջինիս «արդար դատավարությանը  խանգարելու, զրպարտության և վիրավորանքի մեջ», գրում է Ermenihaber.am-ը:

Դատական  հայցում նշվում է, որ  Էրդողանը 2013 թվականի դեկտեմբերի 7-ին Թուրքիայի Թեքիրդաղի շրջանում կազմակերպված հանրային միջոցառմանը ունեցած ելույթում «Թարաֆ» թերթի «Գյուլենին վերջ դնելու որոշումը ընդունվել է 2004 թվականին ԱԱԽ նիստում» հոդվածի հեղինակ Մեհմեթ Բարանսուին մեղադրել է պետական դավաճանության մեջ, զրպարտել և վիրավորանքներ հնչեցրել նրա հասցեին:

Հայցում մեջբերում է Էրդողանի հետևյալ խոսքերը. «Այժմ տեսնում են , որ որոշ լրատվամիջոցներ, որոնք դեռ երեկ միմյանց կողքով չեին քայլում ձեռք ձեռքի են տվել: Պետական գաղտնիքի հրապարակումը ոչ այլ ինչ է, քան պետական դավաճանություն»:

Փաստաբանն Էրդողանի այս խոսքերը որակավորել է հակաօրինական և անարդար իր պաշտպանյալի նկատմամբ` ավելացնելով, որ դրանք դատապարտելի են և օրենսդրության, և միջազգային օրենքների ու հռչակագրերի տեսանկյունից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ