28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ամոթ այն հային, ով նրան փախցրեց. Դավութօղլուն մտավ հետնամուտքից /ֆոտո, վիդեո/

Մոտ 40 րոպե է` ինչ Արմենիա Մարիոթ հյուրանոցի դիմաց հավաքվել են մի խումբ երիտասարդներ, որոնց թվում հիմնականում ՀՅԴ “Նիկոլ Աղբալյան”  և ՍԴՀԿ “Սարգիս Տխրունի” երիտասարդական կազամակերպությունների ներկայացուցիչներն են: Հայ երիտասարդները  բողոքի ակցիայով են դիմավորում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, որը Երևանում է՝ մասնակցելու Սևծովյան երկրների տնտեսական համաժողովին:

Երիտասարդների կողքին է նաև  ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր` Զարուհի Փոստանջանյանը: Նրանք հնչեցնում են ազգային-հայրենասիրական երգեր և պահանջում` “Հատուցում”, “Ճանաչում”, “Փոխհատուցում”:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներին հորդորեց չփակել հյուրանոցի մուտքը:

Սակայն պարզվեց, որ  Դավութօղլուն հետնամուտքից է մտել հյուրանոց: Ակցիայի մասնակիցները “Ամոթ. ամոթ” վանկակերցին: Նրանք Թուրքիայի խորհրդանշական դրոշները շպրտեցին օդ եւ ոտնակոխ արեցին:

“Թուրքիան հերթական անգամ ապացուցեց, որ վախկոտ է, որ վախենում է առճակատվել պատմությանը, որ վախենում է կանգնել ու բաց աչքերով նայել Հայոց Ցեղասպանության ժառանգներին։  Քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Ցեղասպանությունը, միշտ էլ հետամուտքով է մտնելու, միշտ էլ փախեփախ է ման գալու։ Թող իմանան, որ մենք պահանջատեր ենք։ Եթե այսօր մենք չկարողացանք իրավունքով կամ միջազգային հանրության ճնշումով հասնել պատմության արդարությանը, մեր թոռները վաղը զենքով են հասնելու դրան”,- ասաց ՀՅԴ “Նիկոլ Աղբալյան”  ուսանողական միության վարչության ատենապետ Գերասիմ  Վարդանյանը։

Հիշեցնենք, Թուրքիայի ԱԳ նախարարը Երեւան է ժամանել Սեւծովյան տնտեսական համագործակցության համաժողովին մասնակցելու: Այցը շարունակում է տեղական մամուլում ՛՛թոփ՛՛ լուր մնալ իր ինտրիգայնությամբ, թեեւ նախօրեին ՀՀ նախագահի խոսնակի հայտարարությունը, որ նախագահ Սարգսյանը չի հանդիպի Թուրքիայի ԱԳ նախարարին որոշ չափով կոտրեց Անկարայի ՛՛շոու՛՛-ի ուժգնությունը:

՛՛Նոր Քիսինջեր՛՛ այսպես են անվանում Ահմեդ Դավութօղլուին ամերիկացի քաղաքագետները՝ նրան համարելով լավագույն դիվանագետ: Վաշինգտոնն արդեն ողջունել է նրա այցը Երեւան, որի նպատակն է ՛՛բարեկիրթ՛՛ հարեւանության դիրքերից խոսել Երեւանի հետ: Թուրքական լրատվամիջոցներն արդեն տեղեկացրել են, որ Դավութօղլուն ԼՂ հարցի շուրջ կարգավորման առաջարկով է հանդես գալու Երեւանում:

Երեւանն, իհարկե, այս ամենին ՛՛0՛՛-ական ուշադրության է արժանացնում՝ հիշեցնելով Անկարայի մեղքով առկախված հայ-թուրքական արձանագրությունները:

Մանրամասները`  տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ