12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Հայ-թուրքական սահմանի բացումը երբեք էլ առաջնային տեղ չի գրավել Թուրքիայի քաղաքական օրակարգում. թուրքագետ

Թուրքագետ, տարածաշրջանային փորձագետ  Մուշեղ Խուդավերդյանն այսօր տեղի ունեցած մամաուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ երբ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ գալու է Հայաստան, դա բուռն արձագանք գտավ թուրքական մամուլում:

“Հեղինակավոր պարբերականները նշեցին, որ այցը խոշոր անակնկալ է, եւ սա բացառիկ շանս է հայկական կողմի համար բարելավելու հայ-թուրքական հարաբերությունները եւ բացելու հայ-թուրքական սահմանը”,- ասաց նա:

Թուրքագետի խոսքով` սահմանը բացելու համար միայն Հայաստանի եւ Թուրքիայի ցանկությունը քիչ է, քանի որ տարածաշրջանում կան նաեւ գերտերությունների շահերը` Ռուսաստանի, ԱՄՆ-ի:

“Հայ-թուրքական սահմանի բացումը երբեք էլ առաջնային տեղ չի գրավել Թուրքիայի քաղաքակնության օրակարգում: միաժամանակ կարելի է փաստել, որ Դավութօղլուն գալիս է Հայաստան միայն Պուտինի այցից հետո Հայաստան: Թուրքական կողմը հասկացավ, որ ինքը շատ քիչ հնարավորություններ ունի ազդելու այն գործընթացների վրա, որտեղ Ռուսաստանը շահեր ունի”,- նշեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ