15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Մահափո՞րձ Արցախի հերոսի նկատմամբ

Երեկ մահափորձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի նախագահի նախկին թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի նկատմամբ: Նրա ավտոմեքենայից ինքնաշեն պայթուցիկ սարք է ընկել:  “ԼՂՀ ոստիկանության ՔՎ ՔԲ ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Ն.Մ. Գրիգորյանի գլխավորությամբ դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը 18.00-ից մինչեւ 21.00-ն ընկած ժամանակահատվածում, Վիտալի Միքայելի Բալասանյանին […]

Սերժ Սարգսյանը բացատրել է Ղազախստանի նախագահին /վիդեո/

Մաքսային միությանը անդամակցելուց հետո էլ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների միջեւ մաքսակետեր չի լինելու: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում: “Այո, Ղազախստանի նախագահը բարձրացրել է հարցը, սակայն հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ մաքսակետեր չեն եղել եւ չեն էլ լինելու”,-ասաց Տիգրան Սարգսյանը: Դրանից հետո Ղազախստանի […]

Ադրբեջանը պաշտոնապես բողոք է ներկայացրել Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ

Ադրբեջանը իր պաշտոնական բողոքն է արտահայտել Հայաստանի` Մաքսային Միությանն անդամակցության կապակցությամբ “մինչ այս երկիրը իր զինված ուժերը դուրս չի բերի  ադրբեջանական բռնագրաված հողերից եւ չի վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը”,- գրում է Trend-ը: Այս մասին գործակալությանն ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական- քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը: Նա նշել է, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը […]

Գլխավոր դատախազն իրոք դատվածություն ունի. Վրաստանի վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հարցազրույցներից մեկում հայտնել է, որ երկրի գլխավոր դատախազ Օտար Պարցխալաձեն իսկապես դատվածություն ունի, սակայն այդ թեմայի շուրջ առաջացած աղմուկը չափազանցված է, տեղեկացնում է  “РИА Новости”-ն։ Վարչապետն ասել է, որ Պարցխալաձեն դատվածություն ունի եւ ազատազրկված է եղել Գերմանիայում, սակայն այն իրարանցումը, որն առաջացել է նրա շուրջ, չափազանցված է: Հարկ է նշել, որ […]

Էրդողանի որդուն կձերբակալեն

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ` Թուրքիայի դատարանը հրաման է տվել ձերբակալել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդուն՝ Բիլալ Էրդողանին: Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Բիլալ Էրդողանը հարցաքննության է հրավիրվել դատախազ Մուամմեր Աքքաշի հրամանով: Նրան հանձնվել է դատախազություն ներկայանալու ծանուցում,որտեղ նա հարցաքննության է ենթարկվելու որպես հանցավոր խմբի գործունեության կազմակերպման և մասնակցության մեղավոր: Միաժամանակ հայտնի է դարձել, որ դատախազ […]

Սյունիքի մարզպետի 40 մլն դրամը /ֆոտո/

Դեկտեմբերի 28-ին՝ Արցախում կայանալիք Ազգային    առաջին  վիճակախաղին 20 հազար սյունեցիների հավատով են սպասում:  Ամբողջ   հասույթը   տրամադրվելու   է   Լեռնային   Ղարաբաղի  վերաբնակեցման  պետական  ծրագրին: “Վերաբնակեցումը  հայրենիքը  վերականգնելու  միջոց   է” խորագրով Արցախի վերաբնակեցման գործում իր ներդրումն է ունեցել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Վերջինս “Լեռնահայաստան” բարեգործական հիմնադրամի նախագահն է եւ 40 մլն դրամի վիճակախաղի տոմս  է գնել՝ բաժանելով զորամասերին, […]

Նազարբաևը իր որոշումները ”թանկ է վաճառում”

Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը Facebook-յան իր էջում գրել է. ”Ղաղախստանի նախագահ Նուլսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ ”Ղազախստանը պատրաստ է ստորագրել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին ”ճանապարհային քարտեզը”, սակայն հատուկ կարծիքով, քանի որ Մաքսային միության սահմանի մասին հարցը բաց է մնում` Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված”: Հետաքրքիր զուգադիպությամբ, Հայաստանի հետ ՄՄ-ին միանալու ”ճանապարհային քարտեզը” ստորագրելու օրերին, […]

Սերժ Սարգսյանի հայտարարությունը ոչ ուշ էր, ոչ շուտ /վիդեո/

Այսօր հրավիրված տարեվերջյան ասուլիսում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաև արտաքին քաղաքականության ոլորտում կուսակցության ձեռքբերումներին:  Խոսվեց Մաքսային միությանը ՀՀ-ի անդամկցելու, ԵՄ-ի հետ հարաբերությունների, ԼՂՀ հիմնախդնրի, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարության մասին: Ըստ ԱԺ փոխխոսնակի` նախագահ Սերժ Սարգսյանի` սեպտեմբերի 3-ին արված հայտարարությունը տեղին էր ու ժամանակին: ”Ոչ ուշ էր, ուշ էլ շուտ, դրա արդյունքում […]

Էրդողանը փոխել է կառավարության կազմը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոռուպցիոն սկանդալից հետո փոխել է կառավարության կազմը: Նա ներկայացրել է կառավարության նոր, ամբողջական կազմը, գրում է topnews.ruն։ Կառավարության նոր կազմում փոխվել է 10 նախարար։ Էրդողանը նոր կազմի մասին ասել է, որ իրենք 10 նոր նախարարի հետ նոր շրջափուլ են սկսում։

Թուրքիայում երրորդ նախարարն է հրաժարական տվել

Թուրքիայում օրերս տեղի ունեցած կոռուպցիոնսկանդալի պատճառով /որի հետեւանքով նախարարների որդիներ էին ձերբակալվել/ երրորդ նախարարն է թողնում պաշտոնը: Հրաժարական է տվել շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարը, որի տղան նույնպես խառն է սկանդալային պատմությանը, գրում է Газета.Ru-ն: Ավելի վաղ նույն պատճառով Թուրքիայում հրաժարական էին տվել էկոնոմիկայի եւ ներքին գործերի նախարարները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի