24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Վանգան Ադրբեջանի կործանման մասին՝ ՛՛Ադրբեջանը էթնոնիմի փնտրտուքում՛՛ ֆիլմում

2013թ․ դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ՛՛Ադրբեջանը էթնոնիմի փնտրտուքում՛՛ ֆիլմի պրեմիերան: Այս կարճ ժամանակահատվածում ֆիլմը դիտվել է YouTube-ում մոտ 50.000 անգամ:Ադրբեջանի բնակիչների էթնոնիմի փնտրտուքի շարունակվող գործընթացը արդեն իսկ հանգեցրել է տեկտոնական տեղաշարժերի այդ երկրի քաղաքացիների գիտակցությունում: Այսօր Բաքվի կամ Իսմաիլի բնակիչը իրականում չի իմանում, թե ինքը որ ազգի ներկայացուցիչ է:

Ընդսմին, առարկայի սեփական ընկալման մակարդակի վրա հնարավոր է նա իր համար և լուծել է այդ խնդիրը, սակայն իր հարազատ եղբայրը հաճախ դրա հետ համաձայն չէ: Այսպես ստացվում է, որ միևնույն ծնողների երեխաներից մեկը համարում է իրեն մահմեդական (իսկ Ադրբեջանում դա էթնոնիմ է), մյուսը` ադրբեջանցի, երրորդը` թուրք-ազերի, իսկ չորրորդը՝ պարզապես ազերի կամ պարզապես թուրք:

Ֆիլմում տեղ է գտել նաև Վանգայի կանխագուշակումը Ադրբեջանի փլուզման մասին: 1993 թվականին նա ասլե է, որ այդ պետությանը մնացել է ընդհամենը 30 տարվա կյանք: Այն ժամանակվա ադրբեջանական ընդդիմադիր մամուլում տեղ գտնելուց հետո կանխագուշակության մասին հրամայվեց մոռանալ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ