29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սիրիահայերի նկատմամբ ցեղասպանության նոր փորձ է արվում

՛՛Սիրիահայերը եղել են ցեղասպանության նոր ալիքի սպառնալիքի տակ, նոր փորձ է արվում ցեղասպանության, դա խոստովանում են արևմտյան մամուլի տարբեր միջոցները և, փառք Աստծու, Հայաստանում դա ոչ ոք չի վիճարկել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

Նա նկատեց, որ Սիրիայի  քրիստոնյա բնակչությունն, այդ թվում հայությունը պատրաստ չէ այնտեղ պարտադիր ժողովրդավարեցմանը, ու չի ցանկանում տեսնել արևմտամետ իշխանությունների ազդեցությունը այդ երկրում:  

Ըստ նրա, երբ Ասադը երկու հայերի նախարարական պորտֆել տվեց, ցույց տվեց, որ Սիրիայի քրիստոնյաների մեծ մասը հայեր են, և նրանք չեն ցանկանում դվանափոխ լինել:

Հարցին, թե ինչն է քաղաքագետը որակում որպես ցեղասպանություն, Շաքարյանցը պատասխանեց.  ՛՛Եկեղեցիների ու գերազմանոցների ոչնչացումը արդեն ցեղասպանություն է, եթե մարդուն բռնում ու ասում են ռադ ըլլի, դա ցեղասպանություն չէ՞, ասում են՝ միայն մեզ պաշտպանելու դեպքում կարող ես մնալ, դա Դեր Զորից սկսած մինչև Դամասկոսի քրիստոնեական թաղամասերը  կատարվել է՛՛:

Քաղաքագետի խոսքով՝ այս ցեղասպանությունը հայերի նկատմամբ կատարվում է ԱՄն-ի կողմից, ինչի վկայությունն են պետական որոշումները: Այդ ցեղասպանության մյուս կազմակերպիչները, ըստ Շաքարյանցի, նաև Ֆրանսիան ու ԵՄ-ի մյուս երկրներն են,  երրորդ կազմակերպիչը Թուրքիան է, որը մինչև կոկորդը խրված է սիրիական հարցերում:   

Ինչ վերաբերում է սիրիահայերի խնդիրներն ուսումանսիրող Ժնև երկու գագաթնաժողովին, ապա քաղաքագետն ընդգծեց, որ այնտեղ պարզ կերևա, թե ով ում կողմն է բռնում:

 ՛՛ԱՄՆ-ի սցենարը կտապալվի Ժնևում՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ