15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

ՀՅԴ-ում տեղյա՞կ չեն Աղաբեկյանի նշանակումից (լրացված)

 ՀՀ  պաշտպանության նախկին փոխնախարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Աղաբեկյանին, ըստ էլեկտրոնային որոշ կայքերի, կվստահվի ԼՂՀ փոխվարչապետի պաշտոնը: Հարցի շուրջ Henaran.am-ը զրուցեց ՀՅԴ ԳՄ անդամ, կուսակցության մամլո խոսնակ Սպարտակ Սեյրանյանի հետ: Վերջինս ոչ հերքեց, ոչ հաստատեց տեղեկությունը: Փոխարենը խորհուրդ տվեց զանգահարել ՀՅԴ Գերագույն մարմին կամ ԼՂՀ կենտրոնական կոմիտե` պատճառաբանելով, որ “ՀՀ Գերագույն մարմինը չի խառնվում […]

Արցախի վարչապետը նշանակվեց

Ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 4-րդ կետով` Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին ստորագրել է հրամանագիր Արա Հարությունյանին վարչապետ նշանակելու մասին: Համաձայն հրամանագրի,  ԼՂՀ վարչապետին հանձնարարվել է քսանօրյա ժամկետում նախագահին առաջարկություն ներկայացնել կառավարության  կազմի վերաբերյալ:

Պլանային դիտարկում Օմարում

         Սեպտեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել հյուսիսային ուղղությամբ` Օմարի լեռնանցքում: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ /ԳՆԱՆ/ Անջեյ Կասպշիկը /Լեհաստան/ եւ նրա դաշտային օգնական Խրիստո […]

Շարմազանովը պատասխանում է Էրդողանին

Երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը` նշելով, որ Ղարաբաղի հարցում Անկարան շարունակելու է աջակցել Ադրբեջանին: Թուրքիայի վարչապետի այս հայտարարությանն ի պատասխան` ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է. “Մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան […]

ԼՂՀ ճանաչման հարցը ԱԺ չպիտի տանել. Արման Մելիքյան

“Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այն պատճառով, որ ցանկություն չունի միայնակ լինել այդ ճանաչման հեղինակը”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը, միաժամանակ նշելով, որ միայն այս պատճառով “չի կարելի չճանաչել ԼՂՀ անկախությունը”: Որպես օրինակ՝ նա հիշեց, թե ինչպես Թուրքիան ճանաչեց Հյուսիսային Կիպրոսի անկախությունը: Այդ ժամանակ […]

Շփման գծի մոնիտորինգ

Սեպտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին, ով Ստեփանակերտ է ժամանել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում սեպտեմբերի 12-ին կայանալիք դիտարկման առթիվ: Հանդիպմանը քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանում տիրող իրավիճակին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հեռանկարներին: Հանդիպման […]

Արցախում նոր շարժում է ստեղծվում

2012թ. սեպտեմբերի 9-ին, Արցախի Շուշի քաղաքում տեղի է ունեցել “Սահմանադրական Արցախ” քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի ժողովը: Ժողովում քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր, մասնավորապես տարածքային կառույցների ստեղծման վերաբերյալ: Նոր քաղաքացիական շարժման նախաձեռնողների թվում են Վիտալի Բալասանյանը` ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Մասիս Մայիլյանը` ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, Գեղամ Բաղդասարյանը` Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, […]

Ղարաբաղի կառավարությունը հրաժարական տվեց

Ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 106-րդ եւ 107-րդ հոդվածներով` նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 7-ին ստորագրել է հրամանագիր կառավարության հրաժարականի մասին: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացրել են, որ համաձայն հրամանագրի, հանրապետության կառավարության անդամները շարունակելու են պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը:

ՀՀ և ԼՂՀ նախագահները մասնակցել են Շուշիի դպրոցի բացմանը

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը   և  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը  մասնակցել  են Շուշի քաղաքում Խաչատուր Աբովյանի անվան ԼՂՀ կառավարության և ‘’Հայաստան’’ համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ վերանորոգված հիմնական դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա էին վարչապետ Արա Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ‘’Հայաստան’’ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը և պաշտոնատար այլ անձինք: […]

1600 կրակոց սահմանում

Համաձայն Պաշտպանության   բանակի օպերատիվ տվյալների` անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից   հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց: Պաշտպանության   բանակի առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի նմանօրինակ սադրիչ գործողություններին, շարունակել են  հավատարիմ մնալ հրադադարի պահպանման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի