15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Ալիեւը խաղաղ կարգավորման է ձգտում` հայատյացությունը բացահայտորեն խրախուսելով

Սեպտեմբերի 7-ին ՆԱՏՕ-ի պետքարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի` Բաքու կատարած այցի ժամանակ նրա հետ համատեղ ասուլիսով հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, գրում է “1news.az”-ը: Ալիեւն իր խոսքում շեշտը դրել է Աֆղանստանի դրության վրա: Նա նշել է, որ իրենք “ամեն ինչ արել են, որպեսզի իրենց աֆղան ընկերները կարողանան դիմակայել իերնց առջեւ ծառացած դժվարություններին”: Ալիեւն ընդհանրապես […]

Ղարաբաղի դիրքերն ուժեղ են. 168 ժամ

“Կարծում եմ, որ սրանով մենք հեռանում ենք գլխավոր խնդրից, քանի որ այժմ Հայաստանի համար ամենակարեւորը բոլոր կուսակցությունների միավորումն ու ազգային կարեւորություն ունեցող հարցի նկատմամբ միասնական տեսակետի ձեւավորումն է: Գլխավոր մեղավորն այսօր Ադրբեջանն է, ոչ թե Հայաստանը: Եվ հետաքրքրական է, որ ԼՂՀ-ի դիրքերն այժմ ավելի են ուժեղացել, ինչը ոչ թե Հայաստանի ձեռնարկած քայլերի շնորհիվ է, այլ […]

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ԼՂՀ նախագահի երդմնակալությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ներկա է գտնվել ԼՂՀ Ազգային ժողովի հատուկ նիստին՝ նվիրված ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանի պաշտոնի ստանձնման արարողությանը: Արարողությունից հետո Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր գլխավորած ՀՀ կառավարական պատվիրակության, ԼՂՀ իշխանությունների և ժողովրդի, Սփյուռքից և արտերկրից ժամանած հյուրերի հետ միասին ներկա է գտնվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում […]

Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը հետաձգելը քաղաքական ենթատեքստ չի հետապնդում

ԼՂՀ կառավարության վերջին նիստի ժամանակ գործադիրի հավանությանն է արժանացել օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե ստեղծելու վերաբերյալ որոշման նախագիծը, գրում է “karabakh-open.info”-ն: ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե երբ է վերջապես իրագործվելու թռիչք Ստեփանակերտի օդանավակայանից եւ որն է ձգձգման պատճառը, պարզաբանել է, որ խնդիրը ոչ թե քաղաքական անվտանգության, այլ մասնագետների պատրաստվածության […]

Հուսանք, Սաֆարովի գործը չի վնասի ղարաբաղյան խաղաղ գործընթացին. ՄԱԿ

ՄԱԿ-ի պետքարտուղար Պան Գի Մունը մտահոգություն է հայտնել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու շուրջ զարգացող դեպքերի առիթով եւ հույս   հայտնել, որ դա չի խանգարի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին, հաղորդում է “РИА-Новости”-ն: “Հուսով ենք, որ այս հարցը չի վնասի ղարաբաղյան խաղաղ գործընթացին, ինչպես նաեւ կողմերի միջեւ վստահությանը: Հակամարտության հարցում բացի խաղաղ […]

Բակո Սահակյանը կերդվի

Վաղը` սեպտեմբերի 7-ին տեղի կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը: Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի փոխանցմամբ, ԼՂՀ նախագահի երդմնակալության արարողությանը սպասվում են բարձրաստիճան հյուրեր ինչպես Հայաստանից եւ Սփյուռքից, այնպես էլ արտերկրից` եվրոպական պետություններից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, ինչպես նաեւ Աբխազիայից, Հարավային Օսիայից եւ  Մերձդնեստրից: ԼՂՀ Սահմանադրության համաձայն, նախագահի երդման արարողությունը տեղի կունենա ԼՂՀ ԱԺ-ն հատուկ […]

ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարի նամակը` ԵԱՀԿ Գործող նախագահին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը նամակ է հղել ԵԱՀԿ Գործող նախագահ, Իռլանդիայի Արտաքին գործերի նախարար Էմոն Գիլմորին` Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ներում շնորհելու կապակցությամբ: “Հավաստիացնելով Ձեր նկատմամբ իմ խորին հարգանքը` ափսոսանքով արձանագրում եմ, որ պաշտոնական Բաքուն հերթական անգամ ձեռնարկում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի ձախողմանն ուղղված գործողություններ: Քնած վիճակում մարդուն սպանած եւ Հունգարիայում ցմահ ազատազրկման […]

Դուք զուր կերպով փորձում եք լռությունը վարագույր դարձնել եւ թաքնվել դրա հետեւում. Բաց նամակ Բակո Սահակյանին

Նախընտրական արշավի ընթացքում բաց նամակով http://www.lragir.am/armsrc/country68412.html3 դիմել եմ ԼՂՀ նախագահի թեկնածուներ Բակո Սահակյանին, Արկադի Սողոմոնյանին և Վիտալի Բալասանյանին, ներկայացրել եմ Արցախյան հերոսամարտի հրամանատարներից Ժիրայր Սեֆիլյանին ԼՂՀ քաղաքացիություն չտալու խնդիրը, հիմնավորել նախադեպերի հաշվառմամբ դրա լուծման հնարավորությունը` խնդրելով պատասխանել հետևյալ երկու հարցերին. ա) Ինչպիսի՞ն է այս իրողության վերաբերյալ Ձեր գնահատականը, բ) Ինչպե՞ս կլուծեք Դուք այս խնդիրը, երբ ընտրվեք ԼՂՀ նախագահ: […]

Ադրբեջանցիները վայնասուն են սկսում, ինչի արդյունքում ավելանում է կայքերի հաճախելիությունը. Տ. Քոչարյան

Սեպտեմբերի 3-ը ՀՀ եւ ԼՂՀ  միացյալ քարտեզի օրն է, որն ստեղծվել է 3 տարի առաջ եւ առաջին անգա ցուցադրվել “ԱԼՄ” հեռուստաալիքի եթերում: Այս առիթով լրագրողների հետ հանդիպմանը բլոգեր Տիգրան Քոչարյանը, ով հայտնի է “Փիղ” մականունով, կոչ արեց հայկական գերատեսչություններին ակտիվորեն օգտագործել ՀՀ եւ ԼՂՀ միասնական քարտեզը: Տիգրան Քոչարյանը նշեց, որ միասնական քարտեզի գաղափարաը պատկանում է […]

Վերաքննիչը այսօր կքննի Օսկանյանի բողոքը

Այսօր  վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ տեղի կունենա դատական նիստ, որի ընթացքում կքննվի Վարդան Օսկանյանի բողոքը, որով պահանջվում է վերացնել ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի կողմից  25.05.2012թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Տեղեկացնում են “Սիվիլիթաս” հիմնադրամից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի