16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Փոստանջյանի հորդորը

Ներկայացնում ենք ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը ԱԺ-ում հայտարարությունների ժամին: Սույն թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվեց Ժառանգության կողմից ներկայացված Արցախի ճանաչման մասին օրինագիծը: Դեռ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչել էր Արցախի ինքնորոշման իրավունքը և ճանաչել էր Արցախի հանրապետության իշխանություններին: Այդ օրվանից, իհարկե, տեղի են ունեցել մի […]

Կոչ Ադրբեջանի իշխանություններին՝ հետևել հայկական օրինակին

Միջազգային Եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Դիոգո Պինտոն այսօր ներկա էր Միջազգային Եվրոպական շարժման հայաստանյան խորհրդի կազմկերպած հանդիպմանը:  Խոսելով ԼՂՀ կոնֆլիկտի մասին՝ նա նշեց, որ ամենևին էլ իրենց շարժման խնդիրը չէ լուծել Ղարաբաղի խնդիրը, և ինքը այստեղ Եվրոպական կառույցների անունից չէ եկել: ՛՛Նման կոնֆլիկտներում միշտ երկու պատմություն կա ու իրողություն, իսկ իրականում հազարավոր պատմություններ են՛՛,-ասաց Դ. […]

ԼՂՀ հակամարտությունը չունի որևէ ռազմական լուծում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ

 ”ԼՂՀ-ի հարցում ՆԱՏՕ-ն որևէ դեր չունի, բայց մենք աջակցում ենք Մինսկի խմբի աշխատանքներին և ավելի լայն Մինսկի գործընթացին՛՛,-այսօր Երեւանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք համապատասխանում է Ադրբեջանի պես ագրեսիվ երկրի հետ համագործակցությունը ՆԱՏՕ-ի կարգավիճակին և ինչպես է են այս […]

Պուտինն ինչպես կընկալի` նամակը՝ աղերսագի՞ր, թե՞ ահազանգ /վիդեո/

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը կարծում է, որ Զորի Բալայանին ՌԴ նախագահին գրած նամակի համար քննադատելուց կամ գովաբանելուց առաջ պետք է հականալ, թե ինչ է թաքնված այս ամենի հետևում: ՛՛Արցախի ու ՀՀ-ի անկախությունը, ես կասկած չունեմ, բոլորիս համար վեր է ամեն ինչից՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մելքոնյանը` ընդգծելով, որ այս նամակը, մասնավորապես Գյուլիստանի պայմանագրի մասին հիշեցնելը […]

Շփման գծի դիտարկումն ընդհատվել է ադրբեջանական կողմից արձակված կրակոցների պատճառով

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Հադրութի ուղղությամբ hոկտեմբերի 17-ին նախատեսված ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության պլանային դիտարկումն ընդհատվել է ադրբեջանական կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ ավտոմատ զենքից արձակված կրակոցների պատճառով: Կրակոցներն արձանագրվել են երկու կողմերի դիտարկման խմբերի կողմից: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, ով գլխավորել է դիտարկման առաքելությունը հակառակ կողմից, […]

Սառեցված հակամարտությունը կարող է վատ տարբերակով արթնանալ. Le Monde-ն անդրադառնում է ԼՂ հիմնախնդրին

Ֆրանսիական Le Monde թերթն անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը: Թերթի հոդվածը մեջ է բերում InoPressa.ru կայքը` գրելով, որ մասնագետները զգուշանում են, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը կարող է վերածնվել վատագույն տարբերակով:  “Սառեցված հակամարտությունների խնդիրն այն է, որ դրանք երբեմն արթնանում են ամենավատ տարբերակով, նման մտավախություն են հայտնում Կովկասի փորձագետները՝ ԼՂ առնչությամբ”,- գրում է թերթը` նշելով, որ […]

Ստորագրահավաք Զորի Բալայանի դեմ

՛՛Ստեփանակերտում մի շարք երիտասարդական կազմակերպություններ սկսել են ստորագրահավաք՝ պահանջելով Արցախի հերոսի կոչումից զրկել Զորի Բալայանին և հետայսու արգելել նրան հանդես գալ Արցախի ժողովրդի անունից: Նախաձեռնության ակտիվիստներից մեկն ինձ հետ հեռախոսազրույցում նշեց, որ անհանդուրժելի են համարում այն, որ Զորի Բալայանը ոչ միայն այսօր սակարկում է Արցախի անկախությունը, նրան վերադարձնում Ռուսաստանի գիրկը, այլև մի ամբողջ սերնդի, որը գաղափար չունի […]

Վթարի հետեւանքով զինծառայող է մահացել

Հոկտեմբերի 11-ին ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով՝ ժամը 13:30-ի սահմանում զինվորական հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող, 1993 թ. ծնված Ժակ Գեւորգի Գալստյանը: ԼՂՀ պաշտպանության բանակը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Ժակ Գալստյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Պատահար ԼՂՀ զորամասում. կան տուժածներ

Հոկտեմբերի 11-ին ժամը 9.30-ի սահմանում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Կան տուժածներ: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Ֆրանսիական պատվիրակությունն Արցախ է ժամանել

Ս. թ. հոկտեմբերի 5-ին ԼՂՀ Մարտունու շրջան է այցելել Ֆրանսիայի Լե-Պեն-Միրաբո քաղաքի քաղաքապետարանի պատվիրակությունը, որը հանդիպումներ է ունեցել Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանի և Մարտունու շրջանի շրջվարչակազմի ներկայացուցիչների հետ: Կողմերը քննարկել են Մարտունի և Լե-Պեն-Միրաբո քաղաքների միջև բարեկամական կապերի ամրապնդման ու դրանց գործնական բնույթ հաղորդելու ուղիներն ու միջոցները:  Նույն օրը պատվիրակության անդամները  շրջայց են կատարել Մարտունու շրջանում՝  ծանոթանալով տեսարժան վայրերին և  պատմամշակութային հուշարձաններին, ինչպես նաև մասնակցել են քաղաք Մարտունու  երաժշտական դպրոցում հյուրերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի