24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փոստանջյանի հորդորը

Ներկայացնում ենք ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը ԱԺ-ում հայտարարությունների ժամին:

Սույն թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվեց Ժառանգության կողմից ներկայացված Արցախի ճանաչման մասին օրինագիծը: Դեռ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչել էր Արցախի ինքնորոշման իրավունքը և ճանաչել էր Արցախի հանրապետության իշխանություններին:

Այդ օրվանից, իհարկե, տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ: Երկու հայկական պետություններն որոշում են կայացրել պետական կառավարման մարմիններ ձևավորել, և չեմ կարծում, որ ճիշտ որոշում է, այնուամենայնիվ այսօրվա իրողությունն այն է, որ մենք ունենք երկու անկախ հայկական պետություններ, մեկը ճանաչված,  մեկը՝ չճանաչված, և հենց մեր լիազորության տակ է գտնվում Արցախի Հանրապետության ճանաչումը:

Մինչ մենք որոշում կկայացնենք որևիցե միության մեջ մտնելու կամ չմտնելու, որևիցե միության պարտադրանքի ներքո ինչ-որ գործընթացների մեջ ներգրավվելու՝ կարծում ենք պարտադիր, առաջին  հերթին մենք պետք է ունենանք այնպիսի փաստաթղթեր, որոնք միություն են կազմում երկու հայկական պետությունների միջև, դա Արցախի և Հայաստանի Հանրապետություններն են: Հաջորդ քառօրյայի ժամանակ արտահերթ ձևաչափով քննակվելու է Արցախի ճանաչման օրինագիծը:

Դեռ 2007թվականից ՀՀ խորհրդարանը մեժել է Րաֆֆի Հովհաննիսյանի հեղինակած Արցախի Հանրապետության ճանաչման օրինագիծը: Այսօր ժամանակն է եկել, որպեսզի այստեղ գտնվող բոլոր պատգամավորներդ, անկախ նրանից, թե որ կուսակցությունն եք ներկայացնում, սթափվեք և հիշեք 1989 թվականը, երբ դեռ խորհրդային միություն էր՝ կայսրություն էր, և այդ խորհրդարանում մարդիկ առաջնորդվում էին ոչ թե Կոմունիստական կուսակցության պատգամով, այլ առաջնորդվում էին իրենց խղճով՝ հայ մարդու շահերից ելնելով:

Այսօր այդ պահը եկել է, և ես հորդորում եմ Ձեզ մտածել այս խնդրի վերաբերյալ և ձեռնամուխ լինել, որպեսզի հինգերորդ գումարման Ազգային Ժողովը ճանաչի Արցախի Հանրապետությունը, որից հետո մենք կունենանք այնպիսի միասնական փաստաթղթեր, որոնցով թե´ Հայաստանի Հանրապետությունը, թե´ Արցախի Հանրապետությունը կդառնան անխոցելի արտաքին քաղաքական մարտահրավերների հանդեպ:  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ