18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Ռուսաստանը կարող է ԼՂ հարցում գլխավոր միջնորդ դառնալ․ Զուբկով

Ռուսաստանը կարող է դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գլխավոր միջնորդը։ Այդ մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, նախկին վարչապետ Վիկտոր Զուբկովը: Զուբկովը մասնավորապես ասել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում անհրաժեշտ է պայմանավորվել Ռուսաստանի միջոցով։ Նա նշել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններում վստահության բարձր աստիճան կա, ինչի մասին խոսում են […]

Արցախին նվիրված քննարկում Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանում

Մարտի 4-ին ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ ՌոբերտԱվետիսյանը մասնակցել է Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանում կազմակերպված քննարկմանը՝նվիրված Արցախին առնչվող խնդիրներին: Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ինչպեսնաև 2015 թ. ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցածԲերքլիի Կալիֆորնիայի համալսարանում ընտրությունների կառավարման հետազոտության կենտրոնիտնօրեն Քերին Մաք Դոնալդը և ԱՄՆ Կալիֆորնիայի Սանտա Կրուզ շրջանային վարչակազմիներկայացուցիչ Գեյլ Պելերինը: […]

ԼՂՀ ՊԲ-ն հարգանքով է վերաբերվում Ադրբեջանի խաղաղ բնակչությանը

Մարտի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 850 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեքվերահսկողություն են պահպանում առաջնագծում ևշարունակում վստահորեն իրականացնել իրենց առջևդրված մարտական խնդիրը: Հրաժարվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշված վստահության ներդրման միջոցառումներից, ադրբեջանական կողմը ոչ միայն շարունակում է […]

Արցախը ներկայացել է առանձին տաղավարով

Շարունակելով ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության՝ թիրախային շուկաներում ԼՂՀ տուրիստական արդյունքը հանրահռչակելու քաղաքականությունը՝ Արցախի պատվիրակությունը ս.թ. մարտի 9-ից 13-ը առանձին տաղավարով ներկայացնում է ԼՂՀ-ն ITB Berlin 2016 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: ԼՂՀ Էկոնոմիկայի Նախարարության փոխանցմամբ՝ ցուցահանդեսի բացման առաջին իսկ ժամերից Արցախի տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացնում ցուցահանդեսի այցելուների մոտ: ԼՂՀ պատվիրակությունը արդյունավետ աշխատանքներ է իրականացնում ցուցահանդեսի տարածքում՝ տաղավարի այցելուներին […]

Նամակ ԼՂՀ-ից՝ ԱՄՆ Ջորջիա նահանգ

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը չորեքշաբթի շնորհակալական նամակներ է ուղարկել ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դեյվիդ Ռալստընին, Արցախի Հանրապետությունը ճանաչող թիվ 1580 բանաձեւի նախագծի հեղինակներ Փատ Գարդնըրին եւ Դեմիտրիուս Դուգլասին, ինչպես նաեւ՝ Հարություն Աղասարգսյանին եւ նրա ընտանիքին՝ բանաձեւի ընդունման գործում ունեցած վճռական ջանքերի համար: Այս մասին տեղեկացնում է  ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից: «Արցախի անկախությունն ու […]

Ուորլիքը Թբիլիսիում է․ կքննարկվի ԼՂ հարցը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Այդ մասին «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Քիչ առաջ ժամանեցի Թբիլիսի և սպասում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ քննարկմանը»,- հայտնել է նա:

Դիվերսիոն փորձ. հակառակորդն ունի կորուստներ

Մարտի 8-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: ՊԲ առաջապահ զորամասերը ժամանակին հավաստանշել են հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի առաջխաղացումը և ետ շպրտել վերջիններիս իրենց ելման դիրքերը: Տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել: ՊԲ համապատասխան ծառայությունների տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ: […]

Բակո Սահակյանը շնորհավորել է Կանանց միջազգային օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյան շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ Թանկագի՛ն կանայք, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ: Ավանդաբար Մարտի 8-ը նշվում էր որպես կանանց իրավունքների պաշտպանության օր: Մեզ համար այն եւս մեկ առիթ է գնահատելու եւ արժեւորելու ձեր աշխատանքը, արտահայտելու մեր […]

ԼՂՀ ՊԲ Ռազմական խորհրդի նիստում

Այսօր Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի նախագահությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ՝ նվիրված մարտական հերթապահության կազմակերպման և կրման, դիտարկման համակարգի, ինժեներական արգելափակոցների և ամրաշինական կառույցների վիճակին ու դրանց կատարելագործման ուղիներին: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Պաշտպանության բանակի հրամանատարը, կարևորելով օրակարգի հարցերը, նաև անդրադարձ է կատարել տարածաշրջանային և […]

Հակառակորդը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց: ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունցի հայտնում են, որ բացի վերոնշյալից, շփման գծի հարավայինուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի