18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Հանգստյան օրերին հակառակորդն ակտիվություն է ցուցաբերել

Չնայած հակամարտող կողմերի միջև ձեռք բերված՝ իրավիճակը չապակայունացնելու մասին պայմանավորվածություններին, հանգստյան օրերին ադրբեջանական կողմի պատճառով իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում եղել է լարված: Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2400 կրակոց: Շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսային ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 (40 արկ) […]

Մեկ շաբաթում` 7000 կրակոց

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից, ՀՀՆ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը  լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում […]

ԼՂՀ ՊՆ արձագանքել է Անջեյ Կասպշիկի կոչին

ԼՂՀ ՊՆ-ն ողջունում է ԵԱՀԿ գործող նախագաի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի՝ հրադադարի ռեժիմի պահպանման կոչը: Այս մասին հայտում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: «Նշում ենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակը զինված դիմակայության ամբողջ ընթացքում մշտապես իրականացրել է վստահության ամրապնդմանը և լարվածության միակողմանի թուլացմանն ուղղված քայլեր և պատրաստ է հավատարիմ մնալ իր որդեգրած դիրքորոշմանը նաև ԵԱՀԿ գործող […]

Մեկ գիշերում 900 կրակոց

Մարտի 18-ին և լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց: Այսմասին տեղեկացնում են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացելպատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել առաջնագծի ողջ երկայնքով մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:    

Խստագույնս պահպանել հրադադարը ԼՂ հակամարտության գոտում Նովրուզի և Զատիկի օրերին․ Անջեյ Կասպշիկի կոչը կողմերին

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը երեկ մոնիթորինգ է իրականացրել Հայաստան-Ադրբեջան սահմանին, ինչից հետո հայտարարություն է տարածել, տեղեկացնում է  ԵԱՀԿ պաշտոնական կայքը։ Նա հայտարարության մեջ նշել է, որ ինքը կողմերից տեղեկություններ է ստացել սահմանին վերջին զարգացումների վերաբերյալ ու լսել նրանց անհանգստությունների մասին: Դեսպան Կասպշիկը նաև կոչ է արել երկու կողմերին խստագույնս պահպանել հրադադարի ռեժիմը, […]

ԼՂՀ մի քանի զորամասերում տեսչական ստուգումներ են իրականացվում

ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերում անց են կացվում տեսչական ստուգումներ: Այս մասին հյատնում են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից: Միջոցառումը, որն իրականացվում է Արցախի զինված ուժերի 2016թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի շրջանակում, նպատակ ունի տեսական ու գործնական պարապմունքների միջոցով պարզորոշել ստուգման ենթարկվող զորամասերի և դրանցում ընդգրկված բոլոր օղակի ստորաբաժանումների մարտական, կրակային, մարատավարամասնագիտական, ֆիզիկական, զորահավաքային, բարոյահոգեբանական […]

«Կենգուրու 2016» մրցույթին Արցախից կմասնակցեն 2025 աշակերտ

Արդեն յոթերորդ տարին է, ինչ Արցախում «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ անց է կացվում դպրոցական «Կենգուրու» մրցույթը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը և նշել, որ այս տարի մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել 3-12-րդ դասարանների աշակերտներ, որոնց թիվը հասնում է 2025-ի։ ««Կենգուրուն» տրամաբանական ու հետաքրքրաշարժ խնդիրներից […]

Բակո Սահակյանն Անվտագության խորհրդի նիստ է հրավիրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին հրավիրել է Անվտագության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը ու 2016թ. գարնանացանի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր: Համապատասխան զեկույցներով հանդես են շահագրգիռ մարմինների ղեկավարները: Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի լուծման ուղղությամբ:

700 կրակոց մի գիշերում

Մարտի 15-ին և լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊՊ մամուլի ծառայությունից: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:  

Բ. Սահակյանը դրական է գնահատել ԼՂՀ դատարանների գործունեությունը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի Հանրապետության դատարանների 2015 թվականի գործունեության ամփոփմանը նվիրված դատավորների ընդհանուր ժողովին և հանդես եկել այնտեղ ելույթով: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Բ. Սահակյանը  նշել է, որ կատարված աշխատանքի արդյունքները վկայում են դատարանների գործունեության մեջ դրական տեղաշարժերի, ձեռքբերումների, ինչպես նաև անելիքների մասին: Երկրի ղեկավարը վստահություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի