18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Հրատապ. Սահմանի լարման ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատում է ս.թ. ապրիլի 1-ից  2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ակտիվ հարձակողական գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Գործողությունների ընթացքում  հակառակորդը, կիրառելով  տանկեր, հրետանի և օդուժ, փորձել է ներխուժել ԼՂՀ ՊԲ պաշտպանության խորքը և գրավել մարտավարական դիրքեր: Այս պահի դրությամբ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում շփման գծի […]

Թեժ բախումներ սահմանին. ԼՂՀ ՊՆ

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ […]

Վլադիմիր Մելքոնյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 1-ին ստորագրել է հրամանագիր: Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վլադիմիր Մելքոնյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Շփման գծում շարունակվել է պահպանվել լարվածությունը

Մարտի 31-ին և լույս ապրիլի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել է պահպանվել լարվածությունը: Նշված ժամանակահատվածում հակառակորդը,տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան2700 կրակոց: Շփման գծի գրեթե բոլոր հատվածներումադրբեջանական զինուժը կիրառել է տարբերտրամաչափի ականանետեր և նռնականետեր:Հատկապես ինտենսիվ հրետակոծության են ենթարկվելառաջնային գծի հյուսիսարևելյան՝ Մարտակերտիուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը, որոնց ուղղությամբ 60 և […]

Պետդեպարտամենտն արձագանքել է ՄԽ համանախագահների մասին Ալիևի սադրիչ հայտարարությանը

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին սադրիչ անվանելու մասին Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվական ծառայության հարցին: Ինչպես հաղորդում է Պետդեպի մամլո ծառայությունը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորելու հարցում: «Որպես Մինսկի խմբի համանախագահ` ԱՄՆ-ն խորապես ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը հասնելու գործընթացում։ […]

ԱՄՆ-ը ցանկանում է հասնել հիմնական կարգավորման Լեռնային Ղարաբաղում. Քերրի /վիդեո/

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ Նա նշել է, որ իրենք ցանկանում են տեսնել Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտության վերջնական լուծումը: «Խնդրի կարգավորումը պետք է լինի բանակցությունների միջոցով»,- ասել է նա։ Մանրամասն՝ Ամերիկայի ձայն-ի տեսանյութում։  

Ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ

Մարտի 30-ին և լույս 31-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում,հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբարձակել է ավելի քան 800 կրակոց: Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (5 արկ), արևելյան ուղղությամբ՝ ՀԱՆ-17 տիպի նռնականետ (10 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել […]

ԼՂՀ-ում առկա բնակչության ցուցանիշը կազմել է 146 260 մարդ

ԼՂՀ Ազգայինվի ճակագրական ծառայությունը (ԱՎԾ) ամփոփել է ԼՂՀ 2015թ. Մարդահամարի նախնական օպերատիվ ցուցանիշները՝ ըստ ամփոփաթերթերի հանրագումարների: ԼՂՀ ԱՎԾ-ն ամփոփել է ԼՂՀ 2015թ.  Մարդահամարի ընթացքում հաշվեգրված բնակչության թվաքանակի վերաբերյալ տեղեկությունները՝ ըստ մարդահամարի նպատակով ձևավորված 501 հաշվային տեղամասերի ամփոփ տեղեկագրերի հիման վրա` 90 հրահանգչական տեղամասերի, դրանց հիման վրա 10 մարդահամարի տեղամասերի, իսկ վերջիններիս հիման վրա՝ ԼՂՀ ԱՎԾ […]

Ադրբեջանական կողմը բանակցություններին չվերադառնալու որոշում ունի

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ադրբեջանա֊արցախյան հակամարտությանը վերաբերող պաշտոնական Բաքվի ցանկացած մեկնաբանություն հստակ ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը բանակցություններին՝ որևէ պայմաններում չվերադառնալու որոշում ունի արդեն։ Այդ որոշումն վերջնական է ու անբեկանելի, եթե իհարկե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն։ Ավելին՝ Ալիևի վարչակազմը վստահ է, որ այդ մարտավարությունն արդյունավետ է և բխում է Ադրբեջանի շահերից։ […]

Ավելի քան 1000 կրակոց՝ հայ դիրքապահների ուղղությամբ

Մարտի 29-ին և լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում,հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբարձակել է ավելի քան 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում ենօպերատիվ-մարտավարական իրադրությանը ևշարունակում վստահորեն իրականացնել մարտականհերթապահություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի