20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Ադրբեջանական իշխանությունների բոլոր փորձերն ավարտվել են լիակատար տապալմամբ

ԼՂՀ ԱԳՆ հայտարարություն 25 տարի առաջ՝ 1991 թ․ ապրիլի 30-ին, Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի զանգվածային գնդակոծմամբ սկսվեց «Օղակ» գործողությունը, որը դարձավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի հետագա լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի նախերգանքը: Գործողության ընթացքում հայկական գյուղերը նախ շրջապատվում էին ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և խորհրդային բանակի ստորաբաժանումների կողմից: Այնուհետև ադրբեջանական ՕՄՕՆ-ն ու ոստիկանությունը մտնում էին նշված […]

Զոհված և հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին պետական ինչ աջակցություն է տրամադրվում

Քառօրյա պատերազմում զոհված և վիրավորում ստացած հայորդիների ընտանիքների սոցիալական հարցերի նկատմամբ վերջերս ակտիվացած ուշադրությամբ պայմանավորված՝ ստորև ներկայացնում եմ տեղեկատվություն՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված՝ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքներին և հաշմանդամ դարձած զինծառայողներին վճարվող կենսաթոշակների, ամենամսյա պարգևավճարների, միանվագ գումարների և նպաստների չափերի մասին: Այս մասին իր անձնական բլոգում գրել է ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ Արտակ […]

«Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանը` մերօրյա հերոս /ֆոտո/

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զինված ուժերի ժամկետային զինծառայող, ականանետի նշանառու, շարքային Հարություն Բադալյանին է հանձնել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նրան շնորհված «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանը: ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության անունից խորին երախտագիտություն հայտնելով զինծառայողին և նրա ծնողներին հայրենիքին նվիրված զավակ դատիարակելու համար` ՀՀ […]

Երկու անչափահաս երեխա ուներ. մանրամասներ Թալիշում զոհված կամավորականի մասին

Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ մահացու վիրավորում ստացած 48-ամյա Վազգեն Հարությունյանը ԼՂՀ Շուշի քաղաքից էր: «Վազգենը կամավոր էր ու մասնակից էր եղել նաև 1989-1994 թվականների պատերազմին»,-Henaran.am-ի թղթակցի հայտնեց Շուշեցի Ամալյան: Մեր զրուցակցի խոսքով` զոհված կամավորականը  սոցիալապես ծանր պայմաններում է գտնվել  և երկու անչափահաս երեխաների հայր էր: «Լուսավոր, բարի մարդ էր […]

Զինծառայողների օգնությունը պետք է իրականացնել Սոցապի միջոցով

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուկյան իր  հարթակում տեղեկացնում է, որ զինծառայողներին և նրանց ընտանիքներին ուղղված բոլոր տեսակի օգնությունները պետք է իրականացնել Սոցապ նախարարության միջոցով: «Այսօր կա ստեղծված նաև համապատասխան հանձնաժողով: Կա հավասար բաշխելու խնդիր, դուք կարող եք անձամբ տալ ձեր օգնությունները, սակայն որպեսզի բոլորին հասնի, խնդրում ենք այդ հանձնաժողովի հետ համագործակցեք»,- գրել է […]

«Գնդակը քոռեքոռ գալիս ու կպնում է մարդկանց». ճշգրիտ ինֆորմացիա Թալիշից

«Փախած գնդակներ ամեն օր լինում են ու այս գիշեր զոհեր են եղել: Ցավը շատ մեծ է, բայց կարևորը հրետանակոծություն չլինի: Վստահեցնում եմ այս գիշեր չի եղել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Թալիշ» ջոկատի հրամանատար Վանիկ Օհանյանը: Հրամանատարի խոսքով` հիմա  Թալիշում հանգիստ է: «Գնդակը քոռեքոռ գալիս ու կպնում է մարդկանց: Դա ամեն գիշեր լինում է: Խուճապ չկա: […]

Մարդ պետք է մի քիչ Ավո լինի

Աշոտ Ասատրյանը  Ֆեյսբուկյան իր հարթակում գրում է. Մոնթեն երբեք չէր ծխում, հայհոյում էր շատ հազվադեպ, երբեք ոգելից խմիչք չէր օգտագործում: Երբ մասնակցում էր ավանդական կենացներին, կարող էր բարձրացնել մի բաժակ մածուն: Նա իր ամսական աշխատավարձը տալիս էր խոհարարներին, միշտ մերժում էր մենաշնորհները` գերադասելով ապրել նույն պայմաններում, ինչ իր հրամանատարության տակ գտնվող զինվորները: Մի օր էլ երբ […]

«Ամենալավ ինֆորմացիան մենք մեր ներսում էինք ապրում». բուժաշխատող/վիդեո/

«Ցանկացած նորմալ մարդ պետք է տուն կառուցի, երեխա ունենա ու ծառ տնկի: Ես այդ երեքը արդեն հասցրել եմ: Միակ ցանկությունս` գնամ Արցախ երկիր և լինեմ այն մարդկանց կողքին, որոնք իմ կարիքը կզգան և կմոտենամ իրենց թեկուզ մեկ բաժակ ջուր տալու կամ ուսիցս կախած զենքը մի կերպ զինվորին հասցնելու համար»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էդմիլա Աթանեսյանը: […]

Լավրովն ու Քերին քննարկել են ԼՂ իրավիճակը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։ Այդ մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։ «Քննարկվել են նաեւ միջազգային այլ հրատապ խնդիրներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ու Ուկրաինայի իրավիճակը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի