15 Հունիսի, Saturday, 2024
KFC

ԱՐՑԱԽ

Թալիշից, Մատաղիսից և Տոնաշենից տեղահանված ընտանիքներին ԿԽՄԿ-ն կանխիկ դրամային օգնություն է տրամադրում /ֆոտո/

Թալիշ գյուղի բնակիչ Հայկա Սարգսյանի ընտանիքն այն բազում ընտանիքներից մեկն է, որ ստիպված է եղել լքել իր տունը 2016թ. ապրիլի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով տեղի ունեցած իրավիճակի սրման հետևանքով։ Այս մասին գրում է Արցախպրեսը եւ շարունակում, որ առաջին հայացքից Սարգսյանները հասարակ մի ընտանիք են։ Սակայն դա այդպես չէ. մի տան մեջ բնակվում են […]

Բակո Սահակյանն արժևորել է ՀՅԴ Հայ դատի գործունեությունը Արցախի հիմնախնդրի օբյեկտիվ ներկայացումը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր` մայիսի 10-ին Տիգրանակերտի հնագիտական թանգարանում հանդիպում է ունեցել ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի եւ տարածաշրջանային հանձնախմբերի ու գրասենյակների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Հայրենիք-Սփյուռք կապերին, ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահ […]

Գեներալ Մանվելը չի հեռանա

ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ընդգծեց, որ առաջնագծից հեռանալու նպատակ չունի: «Չեմ վստահում թուրքին, դրանց լավ եմ ճանաչում: Մինչև հարցը հիմնովին լուծում չստանա, ես տուն չեմ գնա: Իմ հազարավոր կամավորականները պետք է մնան առաջնագծում ու ուշադիր հետևեն իրադարձությունների ընթացքին: Ադրբեջանցին հողա ուզում, բայց որ նրանց սկուտեղի վրա մի կտոր բան տանք, […]

Վահանը դուրս բերեց կարևոր փաստաթղթերն այրվող ադրբեջանական ուղղաթիռից

«Կրտսեր սերժանտ Վահան Ստեփանյանն է: Հենց նա է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը խոցված, այրվող ադրբեջանական մարտական ուղղաթիռից հանել անձնակազմի կարեւոր փաստաթղթերը, քարտեզները, որոնք ապացուցում են` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նախապես մշակել էր լայնածավալ ռազմական գործողություն: Վահանը կարողացել է արագ կողմնորոշվել, հասկացել է, որ ուղղաթիռում հաստատ ինչ-որ կարեւոր փաստաթղթեր կլինեն ու վտանգել է սեփական կյանքը (տարածքը […]

Կյանքը կզոհաբերի, բայց…/վիդեո/

Մկրտիչ  Մաթևոսյանը կամավորագրվել և հոր հետ միասին առաջնագիծ է եկել ժամկետային զինծառայությունը ավարտելուց հետո: Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում երիտասարդ կամավորականը ընդգծեց, որ իր համար ամենակարևոր սերը հայրենիքն է ու ինքը չի վախենում կյանքը հայրենիքին զոհաբերելուց: «Այս հողերի համար հազարավոր մարդիկ են զոհվել: Այն որ թշնամին կարողանում է զոհված տղերքի դիակները խոշտանգել զայրացնում է»,-ընդգծեց Մկրտիչը: Մանրամասները՝ […]

«Իրանց լակոտները մարդասպան են … ». առաջնագծի տրամաբանությունը /վիդեո/

«Եթե չլինի հայրենասիրությունը չի լինի հայրենիքը» ,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց առաջնագիծը պահող ազատամարտիկ Գևորգ Հարությունյանը: «Խանութս փակել ու եկել եմ, որովհետև կարևորը օրվա հացը չէ միայն: Իմ թոռները պետք ա մեր հայրենիքում ապրեն ու խաղաղ ապրեն: Թուրքի մայրը թող միշտ լացի, որովհետև իրա լակոտները մարդասպան են, իսկ մենք հայրենապահ»,-ընդգծեց ազատամարտիկը:

Լավրովը և Քերին քննարկել են ղարաբաղյան հակամարտության հարցը

Նախօրեին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հեռախոսազրույցը։ Քերին Լավրովին շնորհավորել է Մեծ հաղթանակի 71-րդ տարելիի կապակցությամբ։ Բացի այդ, կողմերը քննարկել են Սիրիայի հարցը, ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում։ Նշվում է նաեւ, որ ուշադրության կենտրոնում են եղել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի, որպես Սիրիայի աջակցության միջազգային խմբի անդամների  ջանքերը […]

70 ամյա մահապարտը այլընտրանք չունի. բացառիկ կադրեր առաջնագծից/վիդեո/

«Մարտական ոգիս տեղն է, բայց առողջականս չի ներում: Ես հեռվից եմ եկել, որովհետև այլընտրանք չկար: Չեմ կարող հեռանալ առաջնագծից, բայց վախենում եմ տղերքի համար բեռ դառնամ»,-Henaran.am-ին  թղթակցի հետ զրույցում ասաց առաջնագծը պահող նախկին մահապարտ Գառնիկ Ծատինյանը: Ազատամարտիկը հայրենիքի առաջ իրեն պարտական է համարում: Նա եկել է Հունաստանից, սակայն շարունակ փորձում է թաքցնել այդ փաստը. «Վերջին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի