Վիեննայից հետո Ալիեւը ստիպված կլինի պատժել ինքն իրեն․ Զատուլին
Հաշվի առնելով Վիեննայի հանդիպումը, Ալիևի համար այլեւս դժվար կլինի այնպիսի ագրեսիաներ կազմակերպել, ինչպեսին եղավ ապրիլին։ Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը, գրում է geoclub.info-ն։
«Նախագահների հանդիպման արդյունքը ԼՂ հակամարտության գոտում ակտիվության նվազման կանխատեսումն է: Մնացած բոլոր արդյունքները հայտնի կդառնան մինչև հաջորդ հանդիպումը»,- ասել է նա:
Զատուլինն ասել է, որ հանդիպման ժամանակ, վերջապես, գործեց հայկական դիվանագիտության հաղթաթուղթը` Ադրբեջանը համաձայնեց շփման գծում հետաքննության մեխանիզմներ ստեղծել:
«Բայց եթե անգամ Ադրբեջանը խախտի իր «սկզբունքները» և կատարի ստանձնած պարտավորությունները, ապա դժվար թե պետք է սպասել, որ ադրբեջանական կողմից հրադադարի խախտման դեպքում որևէ մեկը կպատժվի, քանի որ այդ դեպքում նախագահ Իլհամ Ալիևը ստիպված կլինի հենց ինքն իրեն պատժել»,- ասել է մասնագետը։