06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արցախում շարունակվում են լայնամասշտաբ զորավարժությունները /վիդեո/

Արցախում շարունակվում են լայնամասշտաբ զորավարժությունները, որոնց ակտիվ մասնակցում են, թե՛ հայոց բանակի զինվորներ, թե՛ ազատամարտիկներ և աշխարհազորայիններ:

Առավելագույնս պատերազմական իրավիճակներին մոտեցված, բարդ պայմաններում իրականացվող զորավարժությունների նպատակը, հազարավոր ազատամարտիկներին, աշխարհազորայիններին և սահմանապահ առաքելություն չիրականացնող զինծառայողներին, վերապատրաստելն ու ևս մեկ անգամ զենքի հետ ծանոթացնելն էր, ինչպես նաև կամավորականներին սեփական գիտելիքները վերհիշելու և ուժերը վերստուգելու ևս մեկ հնարավորության ընձեռումը: Հերթական ճամբարային հավաքներից մեկին մասնակցող զինծառայողները, իրենց զորամիավորմանը կցված «Հայդուկ» կամավորականների ջոկատի մարտիկների հետ միասին, մայիսի 17-ին, մանակցեցին մարտական կրակով, մարտավարական զորավարժության, ինչից հետո, հրամանատարների հետ միասին ամփոփեցին զորավարժությունների հերթական փուլի ընդհանուր արդյունքները: Զորավարժությունը վերահսկող հրամանատարական անձնակազմի կողմից, զորավարժությունների ընթացքում առաջադիմությամբ աչքի ընկած զինծառայողներն ու կամավորականները արժանացան պատվոգրերի:

Հայկ Կիսեբլյան

13237780_1109885489053088_4744776873535898517_n13256491_1109885515719752_3581532186015060173_n

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ