20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Ալիևյան ֆիասկոների ու ձախողումների ֆոնին հատկանշական են հայկական կողմի ձեռքբերումները. Կ. Ավագյան

Երեկ բոլորիս ուշադրությունը կենտրոնացած էր Վիեննայի շուրջ։ Երկու երկրների նախագահների հանդիպումն առավել քան բարձր մակարդակով էր, քանի որ տեղի էր ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, արտգործնախարարների, ԱՄՆ պետքարտուղարի անմիջական մասնակցությամբ։ Այն, ինչ ձեռք բերվեց հանդիպման արդյունքում, փաստորեն, տապալել է ադրբեջանական կողմի նկրտումները ու նախագծած սցենարները։ Ձեռք բերված պայմանավորվածություններն ամրապնդում են հարցը բանակցային սեղանի շուրջ լուծելու […]

Վաղ թե ուշ միջազգային հանրությունը ճանաչելու է Արցախը. Շարմազանովը՝ Բունդեսթագի պատգամավորին

Մայիսի 17-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելպքեի եւ Համբուրգի խորհրդարանի պատգամավորներ Մարտին Դոլցերի ու Հասան Բուրգուջօղլուի հետ: Ողջունելով գերմանացի խորհրդարանականներին Ազգային ժողովում՝ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ ձեւավորված հարաբերությունները, ինչպես նաեւ Գերմանիայի աջակցությունը մեր երկրին: Էդուարդ Շարմազանովն իր գոհունակությունն է հայտնել պատվիրակության՝ Արցախ կատարելիք առաջիկա այցի կապակցությամբ եւ […]

Վիեննայի հանդիպումը զսպված լավատեսության հիմք է տալիս․ Պեսկով

Վիեննայում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը զսպված լավատեսության հիմքեր է տալիս՝ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ կապված։ Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է  РИА Новости-ն։ Պատասխանելով հարցին, թե արդյոք կարելի է խոսել այն մասին, որ հակամարտության սուր փուլն արդեն անցել է, Պեսկովը պատասխանել է․ «Անկասկած, անհրաժեշտ գնահատականները տրվել են […]

Բակո Սահակյանն այցելել է ՊԲ-ի զորավարժարաններից մեկը /ֆոտո/

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17-ին այցելել է Պաշտպանության բանակի զորավարժարաններից մեկը, հանդիպել Արցախի ազատամարտիկների միության անդամներից կազմված գումարտակներից մեկի անձնակազմի հետ, ծանոթացել նրանց առօրյային և ծառայության ընթացքին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Երկրի ղեկավարը ողջունել է այս նախաձեռնությունը` կարևորելով ազատամարտիկների մասնակցությունը հայրենիքի պաշտպանության գործին: Նախագահին ուղեկցում էին […]

Տեր-Պետրոսյանը և դեսպան Քիսլերը կարևորել են Վիեննայում կայացած համաժողովի որոշումը

Մայիսի 17-ին ԳԴՀ դեսպանատանը տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին, Ընտրական օրենսգրքին և հատկապես ղարաբաղյան կարգավորման ներկա պահին վերաբերող հարցեր: Թե՛ Տեր-Պետրոսյանը, թե՛ դեսպան Քիսլերը կարևորել են երեկ Վիեննայում կայացած համաժողովի որոշումը` ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում […]

Ղարաբաղում Արցախի հերոսի նկատմամբ այդ պետական աշխատողի աշխատելաոճը չեմ հասկանում. գեներալի օգնական /վիդեո/

Ազգային ժողովում Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանն այսօր՝ մայիսի 17-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ մանրամասնեց Արցախում գեներալ Մանվել Գրիգորյանի և ճանապարհը փակած անձանց միջև միջադեպը: Մանուկյանի խոսքով՝ զինվորականներ չեն եղել, այլ քաղաքացիական հագուստով անձինք: Մանուկյանը կասկածի տակ է դնում  անգամ ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանի պրոֆեսիոնալիզմը: «Ես ուզում եմ քննադատել իր աշխատելաոճը, […]

Արցախի կառավարությունն ամբողջ տեխնիկան մոբիլիզացրել էր և հանել առաջնագիծ

էդիկ Բաղդասարյանը Ֆեյսբուկյան իր հարթակում գրում է. «Սահմանի ողջ երկայնքով դիրքերի ամրացման աշխատանքներ են տարվել եւ տարվում։ Ամենուր կարելի է տեսնել աշխատող տեխնիկա։ Ղարաբաղի կառավարությունը Ղարաբաղում եղած ամբողջ տեխնիկան մոբիլիզացրել էր եւ հանել առաջնագիծ։ Հաճախ վտանգել են իրենց կյանքը աշխատողները, բազմաթիվ անգամ հակառակորդը կրակել է նրանց ուղղությամբ։ Այստեղ ասում են՝ քսան տարում այնքան գործ չի արվել, […]

Սկաուտ Թուֆանկջյանը հատուկ դասընթաց է վարում Թումո Ստեփանակերտում /ֆոտո/

Թումոյի և HALO TRUST ՀԿ-ի համագործակցության շնորհիվ հանրահայտ ֆոտոլրագրող Սկաուտ Թուֆանկջյանը լուսանկարչության հատուկ դասընթաց է վարում Թումո Ստեփանակերտում: Այս մասին հաղորդում են Թումո հաղորդակցման թիմից և ներկայացնում լուսանկարներ դասընթացից: Սկաուտ Թուֆանկջյան ամերիկահայ ֆոտոլրագրող է։ 2006-2008 թթ եղել է այն միակ լրագրողը, ով հետևել է սենատոր Բարաք Օբամային քարոզարշավի սկզբից մինչ այն օրը, երբ հայտարարվեցին քվեարկության […]

Գեներալ Մանվելի դեմ կազմակերպված հանցախումբ է գործում /վիդեո/

«Գործում է կազմակերպված հանցախումբ, որի գործը գեներալ Մանվել Գրիգորյանին վարկաբեկելն է: Այդ հանցախումբը սպառնալիք է երկրի ազգային անվտանգությանը»,-այսօր “Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  ԵԿՄ լրատվության բաժնի պատասխանատու Վարդան Վարդանյանը: «Ապրիլի 2-ին մոբիլիզացվեց երկրապահը, փառք զինվորին, բայց չէ՞ որ երկրապահը հասավ: Մանվել Գրիգորյանի շնորհիվ հիմա առաջնագծում չկա մի վաշտ, որտեղ մարդու պակաս կա»,- հավելեց Վարդանյանը: […]

Կարևոր է, որ բռնության մակարդակը նվազի

ԱՄՆ-ը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում «փխրուն իրավիճակի» հետ կապված։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին, գրում է РИА Новости-ն։ Նա հայտարարել է, որԱՄՆ-ը մշտապես հետաքրքրված է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմամբ: «Մենք չենք խոսում  միջնորդության մասին: Բայց մեզ համար կարևոր է տեսնել, որ բռնության մակարդակը նվազում է և որ կողմերն աշխատում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի