21 Մարտի, Saturday, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Արցախի պաշտպանության բանակը տեղեկացնում է

Մարտի 5-ին եւ լույս 6-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց: Արցախի ՊԲ-ից  հայտնում են, որ առաջնային գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ եւ ենթափողային նռնականետ` […]

Միջազգային հանրությունը պատշաճ արձագանք չի տվել․ Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը 2016թ. մայիսից իրականացվող փաստահավաք առաքելության շրջանակներում ուսումնասիրության առարկա է դարձրել 2017 թվականի փետրվարի 24-ին և 25-ին Թալիշ գյուղի հրետակոծության, ինչպես նաև փետրվարի 24-ի լույս 25-ին գիշերը Արցախի պետական սահմանին տեղի ունեցած իրադարձությունները՝ որպես մարդու իրավունքների նոր կոպիտ խախտումների կատարմանն ուղղված փոխկապակցված իրադարձություններ: Մասնավորապես, մարտի 2-ին կատարվել է փաստահավաք այցելություն Թալիշ գյուղ, […]

Արցախի հակաօդային պաշտպանության ուժերը ադրբեջանական անօդաչու սարք են խոցել /ֆոտո/

Մարտի 4-ին՝ ժամը 12:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածում բանակի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է ադրբեջանական զինուժին պատկանող <<ORBITER>> տեսակի անօդաչու թռչող սարք: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են աչալրջորեն վերահսկել Արցախի ցամաքային ու օդային սահմանները և անհրաժեշտության դեպքում ձեռնարկում կանխարգելիչ գործողություններ: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Արցախի Պաշտպանության բանակից հայտնում են

Մարտի 3-ին եւ լույս 4-ի գիշերը իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է եղել: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է  շուրջ 380 կրակոց: Արցախի  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե առաջնային գծի արեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է […]

ԼՂ կարգավորումը վտանգավոր փուլ կարող է թեւակոխել

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին եւ նշեց, որ իրավիճակն այժմ անհանգիստ է։ «Իրավիճակը շփման գծում լարված է: Այժմ գտնվում ենք այնպիսի իրավիճակում, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ չկոնսոլիդացվելը, Ադրբեջանի սադրիչ գործողություններին միասնական արձագանք չտալը, դրանք կանխարգելելու ուղղությամբ քայլեր չձեռնարկելը, որևէ կերպ չեն բացառում […]

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ ռազմագերուն

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն օրերս այցելել են հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանին: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանն ասել է. «Այցի ժամանակ ռազմագերուն փոխանցվել են նորություններ իր ընտանիքից, ինչպես նաև իր մասին նա որոշակի տեղեկություններ է փոխանցել իր ընտանիքի անդամներին»: «Համաձայն իր առաքելության` ԿԽՄԿ-ն բանտարկյալներին այցելում է, որպեսզի […]

ԼՂ հակամարտությունը պետք է բացառապես խաղաղ խաղաղ ճանապարհով կարգավորվի․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը կապ է պահպանում ԼՂ հակամարտության կողմերի հետ։ Այդ մասին, պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցին, ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Դուք գիտեք մեր սկզբունքային դիրքորոշումը ԼՂ հարցում, որն է՝ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելը»,- ասել է Զախարովան։

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մնացել է լարված: Հակառակորդը շփման գծի ողջ երկայնքով ականանետերից, նռնականետերից ու խոշոր տրամաչափի գնդացիրներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 145 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում: Նշված հատվածներում […]

ԼՂ հարցի կարգավորումը տարածաշրջանին կայունություն ու բարգավաճում կբերի․ դեսպան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կայունություն և բարգավաճում կբերի Ադրբեջանին և տարածաշրջանին։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, գրում ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերություններին։

Միջազգային հանրությունը որևէ կասկած չունի, թե ով է խախտում հրադադարը. ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Մեծ աշխատանքներ ենք տանում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու և այլ մակարդակներով ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունները դատապարտելու ուղղությամբ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից վերջին շրջանում սահմանային գոտում իրավիճակի լարմանը: «Մենք տարածել ենք Եվրոպայի խորհրդի համապատասխան հայտարարություն, աշխատանքներ ենք տանում, որպեսզի միջազգային հանրությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի