21 Մարտի, Saturday, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Oլիմպիադայի հաղթողները պարգևատրվել են

Մարտի 10-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունում կայացել է «Սահմանադրություն և իրավունք» դպրոցականների հանրապետական առաջին օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը: Օլիմպիադան կազմակերպվել է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, գոհունակություն հայտնելով առաջին անգամ նմանատիպ օլիմպիադայի կազմակերպման համար,  նշել է. «Դպրոցականները ևս մեկ անգամ […]

Ինչու հետ մղվեց բանակցային գործընթացը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները չեն ընթանում, քանի որ անցած տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ ագրեսիան շատ լուրջ հարված է հասցրել բանակցային գործընթացին: Այդ մասին այսօր Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար […]

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Մարտի 9-ին և լույս 10-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 30 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 550 կրակոց: Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է <<ԻՍՏԻԳԼԱԼ>>  և <<ՍՎԴ>> տիպի դիպուկահար հրացաններ (92 կրակոց), իսկ […]

Ստեփանակերտի օդանավակայանը հիմա էլ կարող է գործարկվել.Դ. Ադբաշյան /տեսանյութ/

Կոմունիստական կուսակցությունից պատգամավորի թեկնածու, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու, «Օդաչուների ազգային միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դմիտրի Ադբաշյանը փաստում է, որ Ստեփանակերտի օդանավակայանը ցանկացած պահի հնարավոր է գործարկել: « Օդանավակայանը հարյուր տոկոսով պատրաստ է, բայց քաղաքական հարցերը խանգարում են, որ օդանավակայանը գործարկվի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ադբաշյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Հայերն ու ադրբեջանցիները պետք է ստիպեն իրենց ղեկավարներին խաղաղություն հաստատել. Ուորլիք

«Ես կցանկանայի լսել մարդկանց ձայնը, որպեսզի Հայաստանում եւ Ադրբեջանում քաղաքացիները բարձրաձայնեն, որ եկել է ժամանակը խաղաղություն հաստատելու եւ ստիպեն նախագահներին կարգավորման ճանապարհ գտնել», – ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է, որ իր տպավորությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները գիտակցում են, որ հակամարտության վերսկսումը ծայրահեղ վտանգավոր է. «Մինչ օրս […]

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Մարտի 7-ին և լույս 8-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական ծառայություն՝ պաատսխան գործողությունների դիմելով միայն խիստ […]

Ռուսաստանը բավարարված է ԼՂ հարցով բանակցությունների մակարդակով

Ռուսաստանը կշարունակի փնտրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ընդունելի կարգավորումը։ Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մենք խոսել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից։ Հակամարտության կարգավորման ուղղությամբ բոլոր քայլերը ձեռնարկվում են Մինսկի խմբի մյուս համանախագահների` Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի հետ մշակած սկզբունքային մոտեցումների համաձայն»,- ասել է […]

Պետք է պատրաստվել պատերազմին.քաղաքագետ/տեսանյութ/

«Ադրբեջանը ընդամենը ստեղծում է պատերազմի իմիտացիա, սակայն նրանց հնչեցրած սպառնալիքները երբեք չի կարելի արհամարել: Բազմիցս համոզվել ենք, որ հարմար առիթի դեպքում, կամ երբ Ադրբեջանը համապատասխան ռեսուրսներ է ունենում դիմում է պատերազմական գործողությունների»,-այսօր՝ մարտի 6-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Քաղաքագետի խոսքով՝ պետք է պատրաստվել պատերազմին՝ առաջին հերթին այդ պատերազմը […]

Լավրովն ու Մամեդյարովը կանդրադառնան ԼՂ հիմնահարցին

Պաշտոնական այցով Մոսկվայում է գտնվում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը։ Այցը տեղի է ունենում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձի կապակցությամբ, հայտնում է Տասս գործակալությունը։ Հաղորդվում է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները այսօր բանակցություններ կանցկացնեն, որի ընթացքում կանդրադառնան տարածաշրջանային և միջազգային կարեւոր խնդիրների, այդ թվում՝ արցախյան հակամարտության կարգավորման խնդրին։   ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն է […]

Երկրաշարժ Արցախում

Սույն թվականի մարտի 6-ին, տեղական ժամանակով ժամը 10:24-ին (Գրինվիչի ժամանակով` 06:24) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.180 և արևելյան երկայնության 46.360 աշխարհագրական կոորդինատներով (ԼՂՀ, Քարվաճառ քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 3.4 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի