21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ԱՐՑԱԽ

«Հող վերադարձնենք, բայց ինչի՞ դիմաց» /տեսանյութ/

«Առաջ տարածքի վերադարձի մասին ոչ մեկը չէր ցանկանում լսել, հիմա ասում են վերադարձնենք, բայց ինչի՞ դիմաց»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արցախյան հարցի զարգացումներին անդրադարձավ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Սոցիոլոգը նշեց, որ այս հարցում անգամ առևտրային հարաբերություններ են սկսվում: Մանրամասները՝ տեսանյութում:

Բելգիացի սենատոր Յորիս Պոշետին ընդունել են Արցախի խորհրդարանում

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 22-ին ընդունել է Բելգիայի սենատոր, ֆլամանդական խորհրդարանի պատգամավոր  Յորիս Պոշետին: Ողջունելով պատգամավորին՝ խորհրդարանի ղեկավարն  ընդգծել է, որ Բելգիայի խորհրդարանականների հետ վերջին տարիներին հաճախակի դարձած հանդիպումները փոխգործակցության որոշակի ավանդույթներ են ձևավորել՝ հարաբերություններին ավելի գործնական ուղղվածություն հաղորդելու համար: «Բելգիացի գործընկեր խորհրդարանականների միջոցով փորձում ենք Արցախի պետական և հասարակական ոլորտների […]

ԼՂ հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ-ի օրակարգում

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ վերջերս տարածած հայտարարությանը։ Նա ասել է, որ համանախագահների հայտարարությունում արտացոլվում են Ռուսաստանի դիրքորոշումը և վերջին գնահատականները, թե ինչ է կատարվում տարածաշրջանում:  Զախարովան նշել է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ-ի օրակարգում:

Հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին լուրը հերթական ապատեղեկատվություն է. Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն այսօր առավոտյան տարածեց հերթական ապատեղեկատվությունը հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին, իսկ այնուհետև <<թևեր տալով>> սեփական հորինվածքին, զարգացրեց այն՝ հայտարարելով, թե <<պատասխան հարվածը լինելու է կործանիչ>>: Նման դատարկ ու միպաղաղ հնչեղությամբ հայտարարություններից ստացվող տպավորությունը մեկն է՝ հարևան կոչված երկրի ռազմաքաղքաքական ճամբարում […]

«Ի վերջո, այս խնդիրը լուծվելու է պատերազմի արդյունքում»

«Ադրբեջանը հաճախ է փորձում իր ուժը ցույց տալ: Բայց, այդուամենայնիվ, ես այս պահին պատերազմի հավանականություն չեմ տեսնում. բացի այդ՝  չեմ կարծում, որ մեր տարածաշրջանում ազդեցիկ երկրները ցանկանան, որ պատերազմ, լինի», –  Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց   «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ շեշտելով՝ մոտակա ժամանակներս  պատերազմ կարող է լինել միայն այն պարագայում, եթե […]

Դիտարկում կանցկացվի

Հունիսի 23-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու ենԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա), ինչպես նաև ԵԱՀԿ […]

Ցավոտ է լինելու. 168 Ժամ

Բանակցություններում ներգրավվելը, իհարկե, լավ է, բայց խնդիրն այն է, որ կողմերը սկզբունքորեն շատ տարբեր կերպով են հասկանում բուն բանակցությունները և դրանց վերջնական արդյունքը։ Եվ այն, ինչ մի կողմի համար փոխզիջում է, մյուս կողմի համար բոլորովին էլ փոխզիջում չէ. յուրաքանչյուր կողմը խնդրի լուծումը տեսնում է բացառապես իր սցենարով, և այս պայմաններում բանակցություններն անիմաստ են։ Բայց յուրաքանչյուր […]

ԱՄՆ-ը խորը մտահոգությունն է հայտնում Ղարաբաղում զոհերի կապակցությամբ

Միացյալ Նահանգները մտահոգված է հրադադարի խախտման վերջին դեպքերի կապակցությամբ, որոնց հետեւանքով շփման գծում մի քանի զոհեր եղան, ասված է ԱՄՆ-ի Պետքարտուղարության մամլո խոսնակ Հեդեր Նյուերթի հայտարարության մեջ, հայտնում է Ամերիկայի ձայնը. «Մենք կոչ ենք անում կողմերին խուսափել իրավիճակը սրելուց եւ անհապաղ միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ կտան մեղմել լարվածությունը շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին: ԵԱՀԿ Մինսկի […]

Ադրբեջանցիների «ունեցած» մտածելու կարողությունը հետընթաց է ապրում. Սենոր Հասրաթյան

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Նեոլիթյան պարզունակությամբ տառապող ադրբեջանական ագիտպրոպի հերթական հորինվածքն առ այն, թե իբր կանխվել էհայկական ուժերի կողմից հունիսի 21-ի երեկոյան ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձը և գերեվարվել մեկ զինծառայող, ժամեր առաջ, որպես ասվածի <<ապացույց>>, իր շարունակությունը ստացավ համացանցում տեղադրված անճաշակ մի բեմադրությամբ: Որ իրականում մեր […]

«Մենք կարող ենք լուրջ վնասներ պատճառել Ադրբեջանին»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեսազանգով քննարկմանը մասնակցում էր նաև  ԱՄՆ-ում բնակվող  բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանը: «Որպեսզի իրավիճակը փոխվի, Ադրբեջանը պետք է հասկանա, որ իր վարած քաղաքականությունն իրեն սպառել, այլևս իրենց հաջողություն չի բերում: Իրենց պատկերացնումն այն է, որ այլընտրանք չկա. մենք կարող ենք լուրջ վնասներ պատճառել նրանց և ցույց տալ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի