22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Լայնամասշտաբ պատերազմի սպառնալիք. 168 Ժամ

Քանի դեռ չկան խաղաղ բանակցություններ, քանի դեռ Ադրբեջանն անձնատուր չի եղել, լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքը միշտ կա»,- թերթի հետ զրույցում նման կարծիք է հայտնել պատմական գիտությունների թեկնածու, ամերիկագետ Արեգ Գալստյանը։ Նա նշել է, որ Ադրբեջանն ինչ-որ մեկի խամաճիկը չէ, որը չունի սեփական մոտիվացիաներ՝ ինչ-որ բան անելու համար. «Եթե նրանք որոշեն լայնամասշտաբ ռազմական գործողությունների դիմել, ապա, կարծում […]

Ուժները չի պատում Ադրբեջանին. Հրապարակ

«ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել՝ մարդկային անվտանգության եւ անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում» թեմայով Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի այսօրվա հրավիրած սեմինարի ժամանակ «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ավելանում են սպառնալիքները, եւ որ Հայաստանի անվտանգությունն է ստիպում համագործակցել ՆԱՏՕ-ի հետ։ Ռիչարդ Կիրակոսյանն ասաց, որ ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններում կարեւոր է, թե ինչպես է […]

Բաքվում դժգոհ են Մինսկի խմբի համանախագահների արձագանքից

  Պաշտոնական Բաքվի քայլերը բացահայտում են Ադրբեջանի դժգոհությունը կապված հուլիսի 4-ին արցախաադրբեջանական սահմանին գրանցված զինադադարի խախտման հերթական փաստի առիթով,որի արդյունքում զոհվել են նաև Ֆիզուլու շրջանի Ալխանլու գյուղի երկու բնակիչ… Բաքվում սպասում էին,որ Մինսկի խմբի համանախագահները ազերիամետ հայտարարությամբ հանդես կգան… Սակայն,Արցախի ՊՆ-ի կողմից ներկայացված ապացույցները բավարար են եղել,որ Մինսկի խմբի համանախահաները կրկին հանդես գան անհասցե և […]

Ադրբեջանական կողմը չի խորշում օգտագործել իր իսկ քաղաքացիական բնակչությանը` որպես կենդանի վահան

Արցախի հանրապետության արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ս. թ. հուլիսի 4-ին ադրբեջանական կողմը նախաձեռնել է հերթական սադրանք՝ գնդակոծելով Արցախի Հանրապետության տարածքը։ 2016 թ. ապրիլյան ագրեսիայից հետո առաջին անգամ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ։ Գնդակոծումն իրականացվել է Ալխանլու գյուղի տարածքում՝ անմիջապես բնակելի տների մերձակայքում, տեղակայված կրակակետերից։ Արցախի պաշտպանության […]

Արցախի ՊԲ-ն ստիպված էր պատասխան միջոցներ ձեռնարկել.ԱՀ ԱԳՆ

  Ս. թ. հուլիսի 4-ին ադրբեջանական կողմը նախաձեռնել է հերթական սադրանք՝ գնդակոծելով Արցախի Հանրապետության տարածքը։ 2016 թ. ապրիլյան ագրեսիայից հետո առաջին անգամ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ։ Գնդակոծումն իրականացվել է Ալխանլու գյուղի տարածքում՝ անմիջապես բնակելի տների մերձակայքում, տեղակայված կրակակետերից։ Արցախի պաշտպանության բանակը ստիպված էր պատասխան միջոցներ ձեռնարկել՝ ճնշելու ադրբեջանական բանակի […]

«Զինվորների ծնողներին խնդրում եմ չհավատալ…»

«Այս պահին եւս հակառակորդը ամեն կերպ ձգտում է ապատեղեկատվություն տարածել, մինչեւ անգամ մեր զինվորների առողջությանը վերաբերող: Զինվորների ծնողներին խնդրում եմ չհավատալ այդ սուտ ինֆորմացիաներին: Նրանք դիտավորյալ են գրում նման կեղծ լուրեր… Մեր զինվորներն առողջ են եւ շատ զինված եւ ուժեղ՝ միշտ պատրաստ հարկ եղած դեպքում պատասխան տալու եւ սատկացնելու հակառակորդին: Իհարկե, արժանի պատասխան տալու նրա […]

«Թշնամի երեխա չի լինում, առավել ևս… երկու տարեկան». Սենոր Հասրաթյան

«Թշնամի երեխա չի լինում, առավել ևս… երկու տարեկան, բայց լինում են դեպքեր, երբ վախկոտ անգլուխների մեղքով երեխա է զոհվում: Այդպես եղավ հուլիսի 4-ի երեկոյան, երբ խաղաղ բնակչության թիկունքում թաքնված ադրբեջանական «հզոր»  բանակի ասկյարը հայկական ուժերի դեմ կիրառելով ռեակտիվ հրթռահրետանային կայանք, թիրախավորեց ոչ այլ ում, քան հենց երկու տարեկան աղջնակին… Ի տարբերություն նեոլիթյան մտածողությամբ մեր հարևանների, […]

Ապատեղեկատվություն է. հայկական կողմը վիրավորներ չունի

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից այսօր հրապարակված տեղեկատվությունն առ այն, թե իբր զորամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են ՊԲ 3 զինծառայողներ, իրականությանը չի համապատասխանում, այս մասին տեղեակցնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: «Ի տարբերություն ադրբեջանական կողմի, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հավատարիմ է իր թափանցիկ գործելաոճին և տեղ գտնող միջադեպերի վերաբերյալ պարբերաբար հանդես է գալիս տեղեկատվությամբ, իսկ […]

Բաքուն պետք է համաձայնի կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետագա լարումներից և կորուստներից խուսափելու համար Ադրբեջանի իշխանությունները պետք է համաձայնեն կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները:  Թվիթերի իր էջում այս մասին գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:  «Ադրբեջանի հետագա սադրանքներից և կորուստներից խուսափելու նպատակով Բաքուն պետք է համաձայնի կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները»,- գրել է նա։

Ահաբեկչական գործողությունը կասեցվել է, և հակառակորդը լավ հակահարված է ստացել. Դավիթ Բաբայան

«Հայտարարությունից ևս մեկ անգամ պարզ է դառնում, որ նրանք շահագրգռված են խաղաղությունն ու կայունությունը պահպանելու, չեն ուզում, որպեսզի իրավիճակը սրվի, սա միանշանակ է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն` անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների` քիչ առաջ արած հայտարարությանը երեկվա դեպքերի վերաբերյալ: «Մենք կարևորում ենք այդպիսի ձգտումն ու այդպիսի մոտեցումները: Մյուս կողմից, կարծում եմ, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի