«Սպանել են մեր տղերքին, ականջ են կտրել…»/տեսանյութ/
«Անցած տարի ապրիլյան պատերազմը, որ սկսեց, անընդհատ գյուղը լարված վիճակում էր: Տղաները հավաքվեցին ու տարբեր ուղղությունների բաժանվեցին՝ Թալիշ, Մատաղիս…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության, Բերդաձորի ենթաշրջանի Մեծ շեն գյուղի բնակիչ Սերգեյ Ավետիսյանը:
Սերգեյ Ավետիսյանի որդիները մասնակցել են Արցախի պատերազմին, կրտսեր որդին՝ Մխիթարը հերոսացել է կյանքը նվիրելով հայրենի գյուղի պաշտպանությանը: Տարեց բերդաձորցին հավաստում է՝ ծնվել է այս գյուղում ու երբեք չի լքի շենը, թեկուզ միակ բնակիչը՝ ինքը լինի:
«Թալիշում փամփուշտի պակասություն է եղել, չի բավարարել ու թուրքերը կարողացել են դիրքեր գրավել, սպանել են մեր տղերքին, ականջ են կտրել, բայց սա լուրջ դաս եղավ ու հիմա մենք շատ հեռվից զգում ենք, թե ինչ է սպասվում»,-ասաց Սերգեյ Ավետիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: