30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ԱՐՑԱԽ

Բակո Սահակյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը: Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ներքին և արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեների ձևավորմանը վերաբերող մի շարք հարցեր:

Խնդրի կարգավորման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել․ Իլհամ Ալիև

«Բաքուն կշարունակի մեկուսացնել Հայաստանին, մինչև Ադրբեջանի գրավյալ տարածքները չազատագրվեն», – հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ միաժամանակ պնդելով, որ այժմ խնդրի կարգավորման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։ «Կարծում եմ, որ այսօր իրադրությունն առավել բարենպաստ է, կան շատ գործոններ, որոնք հիմք են տալիս նման հայտարարությունների համար», – ասել է Ալիևն՝ առանց […]

Դավիթ Բաբայանը՝ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից ազատվելու մասին

Անհրաժեշտ է առաջնորդվել պաշտոնական հաղորդագրություններով: Այս մասին  ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից ազատվելու մասին լուրերին: «Ես խորհուրդ եմ տալիս առաջնորդվել պաշտոնական հաղորդագրություններով: Բացեք մեր պաշտոնական կայքը, տեսեք՝ կա՞ նման բան, թե՞ ոչ»,- ասաց Դավիթ Բաբայանը: Հիշեցնենք, որ սոցցանցում ակտիվ լուրեր […]

Ես դեռ ոչնչից տեղյակ չեմ. Լևոն Մնացականյան

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն իր պաշտոնից ազատվելու մասին դիմում չի գրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լևոն Մնացականյանը:  Ի պատասխան հարցի, թե լուրեր են շրջանառվում իր պաշտոնանկության վերաբերյալ, Լևոն Մնացականյանն արձագանքեց. «Ես դեռ ոչնչից տեղյակ չեմ»:  Հարցին, թե իր պաշտոնից ազատվելու համար դիմում չի՞ գրել, Լևոն Մնացականյանն ասաց.«Ես իմ պաշտոնից […]

Փաշինյանի «առանց նախապայմանի» արտահայտությունը անկեղծ չէ. թուրք փորձագետ

Թուրքական «Demokratikstrateji» կայքի կովկասյան հետազոտությունների փորձագետ Գամզե Քոլիվարն իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է  Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որը վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: «Հարց է առաջանում. Փաշինյանի կողմից երկար ժամանակ շրջանառվող «առանց նախապայմանի հարաբերություններ» բառակապակցությունը ներառո՞ւմ է ղարաբաղյան հարցը և ցեղասպանության թեման, իհարկե, ոչ: Ահա թե ինչու կարող եմ ասել, որ «առանց […]

Փաշինյանն ու Ալիևը Սանկտ Պետերբուրգում քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը

Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կուլիսներում զրուցել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը: «Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման և  հրադադարի ռեժիմի ամրապնդման շուրջ ակտիվ բանակցությունների շարունակման հարցերը», – ասել է Հ. Հաջիևը «ԱզերԹաջ» […]

Առաջին անգամ ՄԽ հայտարարության մեջ ներառվել է Մամեդյարով-Ալիևի «բովանդակային բանակցություններ» ձևակերպումը. Արմեն Աշոտյան

«Ընդամենը մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից մեղադրում էր Ռուսաստանին ապրիլյան պատերազմը հրահրելու մեջ։ Այսօր տեսնում ենք՝ ինչպես է գրկախառնվում նրա առաջնորդի հետ։ Նիկոլ Փաշինյանն ապրիլյան պատերազմի օրերի Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին նշանակել է Պաշտպանության նախարար։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարության օրոք Նախիջևանի սահմանին Հայաստանի Զինված ուժերի վերահսկողության տակից դուրս են եկել ավելի քան […]

ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կշարունակվեն հունվարին. Մամեդյարով

Ընթացիկ ձևաչափով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները կշարունակվեն հունվարին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը`դեկտեմբերի 5-ին Միլանում ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո: ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցով հանդիպումը կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի […]

Ջայլամի նման չեն ուզում նկատել, թե ի՞նչ է կատարվում շփման գծի ռազմավարական հատվածներում. Հայոց ա շխարհ

Արդեն ավարտվող ափալ-թափալ ընտրապայքարի մեջ վերջապես մի լուրջ քաղաքական երանգ մտավ եւ դա, իհարկե, Ղարաբաղի հարցն է, որ չի կարող շրջանցել նրա մասնակիցներից որեւէ մեկը։   Միջնորդներն ակնհայտորեն շտապում են հակամարտության կողմերին նորից բանակցային սեղանին նստեցնելու հարցում, իսկ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո արդեն խոսք է լինելու համատեղ հայտարարության ստորագրման մասին։    Ուրեմն ինչպե՞ս հասկանալ ընտրապայքարին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի