08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Բակո Սահակյանին կփոխարինի Արայիկ Հարությունյա՞նը. Հրապարակ

Երեկվանից իրարամերժ լուրեր էին տարածվում՝ Արցախի ուժային բլոկին առնչվող, այդ թվում նաեւ այն, որ ԼՂ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը կփոխարինի Բակո Սահակյանին եւ այդ իսկ պատճառով այս օրերին գտնվում է Մոսկվայում։ Թերթի հարցին ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանն ասաց․ «Ես Մոսկվայում եմ ընտանիքով՝ ընդամենը անձնական գործերով, ինչ վերաբերում է Ձեր մատնանշումներին, ո՛չ նման բան կա, ո՛չ էլ անհրաժեշտություն՝ այստեղ նման խնդիրներ քննարկելու»։ 

Բոլոր դեպքերում խոսվում է, որ Դուք եք փոխարինելու Բակո Սահակյանին։ «Անհեթեթություն է։ Բակո Սահակյանին փոխարինելու համար ընտրություններ պետք է լինեն, եւ ժողովուրդն է որոշելու, թե նրան փոխարինողն ով է լինելու՝ ընտրությունների արդյունքներով»։ Հնարավո՞ր է Բակո Սահակյանի վաղաժամ հրաժարականը։ «Ո՛չ»։ Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում լուրերին՝ Լեւոն Մնացականյանի, Վիտալի Բալասանյանի հրաժարականների։

«Եթե անկեղծ՝ ես տեղյակ չեմ, կտրված եմ այդտեղի իրականությունից, ես հասկանում եմ, թե Դուք ինչ նկատի ունեք, բայց միեւնույն է՝ տեղյակ չեմ»։ Նա Արցախ կվերադառնա 3 օրից:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ