26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաշինյանի «առանց նախապայմանի» արտահայտությունը անկեղծ չէ. թուրք փորձագետ

Թուրքական «Demokratikstrateji» կայքի կովկասյան հետազոտությունների փորձագետ Գամզե Քոլիվարն իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է  Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որը վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

«Հարց է առաջանում. Փաշինյանի կողմից երկար ժամանակ շրջանառվող «առանց նախապայմանի հարաբերություններ» բառակապակցությունը ներառո՞ւմ է ղարաբաղյան հարցը և ցեղասպանության թեման, իհարկե, ոչ: Ահա թե ինչու կարող եմ ասել, որ «առանց նախապայմանի» այդ արտահայտությունը շատ անկեղծ չէ»,- մեկնաբանում է թուրք փորձագետը՝ համոզմունք հայտնելով, որ Թուրքիան  երբեք չի վճռի անտեսել Ադրբեջանի հետ իր հարաբերությունները:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն օտարերկրյա լրագրողների հետ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն առանց ԼՂ վերաբերյալ նախապայմանների:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ