30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ԱՐՑԱԽ

Երևանն ու Բաքուն ԼՂ կարգավորման հարցում փոխըմբռնման են հասել. Մամեդյարով

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Միլանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ժամանակ հասել են փոխըմբռնման։ «Համարում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը մենք առաջին անգամ երկար ժամանակահատվածից հետո հասել ենք փոխըմբռնման», – ասել է Էլմար Մամեդյարովը 2018-ի արդյունքներին նվիրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը, գրում է […]

Ի՞նչ նախիջեւանյան օպերացիա, ի՞նչ 11 000 հեկտար, ի՞նչ փոխըմբռնում, էս ի՞նչ հաշիվ ա. Շարմազանով /տեսանյութ/

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ Բաքվից շարունակում են ստացվել սենսացիոն հայտարարություններ՝ ամենաբարձր մակարդակով: «Լայվերի սիրահար մեր իշխանությունը լռում է: Ի՞նչ նախիջեւանյան օպերացիա, ի՞նչ 11 000 հեկտար, ի՞նչ փոխըմբռնում, էս ի՞նչ հաշիվ ա…»:      

Ղարաբաղի հարցում կարող է լուրջ կորուստներ ունենանք. Հայոց աշխարհ

Ի՞նչ է կատարվում բանակցային գործընթացում, հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը որքանո՞վ է նպաստում Ղարաբաղյան հիմնախնդրի հայանպաստ կարգավորմանը. մեր հարցերին ի պատասխան՝ իր տեսակետներն է ներկայացնում քաղաքագետ ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆԸ։   -Պաշտոնապես ակտիվ բանակցություններ դեռ չկան, բայց, իմ կարծիքով, տեղի են ունենում կուլիսային գործընթացներ, որոնք հայկական կողմի շահերից չեն բխում։ Ադրբեջանցիների արձագանքը, համենայն դեպս, այդ մասին է վկայում։ Չեմ […]

Նախիջեւանի հատվածում Ադրբեջանը չի գրավել հայկական որեւէ դիրք, բայց կարող է լարվածություն ստեղծել. Տարոն Հովհաննիսյան

«Ադրբեջանի բաց աղբյուրներից նման տվյալներ չեն ստացվել, ուստի չեմ կարող մեկնաբանել այդ հայտարարությունը»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված, ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանի այն հայտարարությանը, թե Արցախի հետ շփման գծի երկայնքով Ադրբեջանը բլուրներ է կառուցել եւ պատրաստվում է հարձակման, ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ առանց խուճապի […]

Տավուշի սահմանագծում ադրբեջանական բանակը փոխարինվում է սահմանապահ զորքերով. ինչի՞ է սպասում Ալիեւը /տեսանյութ/

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի և Ասթաֆայի հատվածի (սահմանակից Տավուշի մարզին) պահպանությունը 3-րդ բանակային կորպուսի մարտական զորամասերի փոխարեն այսուհետեւ իրականացնելու է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը։ Ըստ Ադրբեջանի հարցերով փորձագետ Աշոտ Մովսիսյանի՝ այս հանձնարարականով նշյալ հատվածում ադրբեջանական ԶՈՒ-ն փաստացի փոխարինվում է սահմանապահ ծառայությամբ, մինչդեռ Ադրբեջանի այս հնարքը ոչ թե խաղաղությանը միտված գործողություն է, […]

Արցախում զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել

Դեկտեմբերի 16-ին` ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Ռաֆիկ Հակոբի Վահանյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է միջին ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի