04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱՐՑԱԽ

Նիկոլ Փաշինյանն Արցախի իշխանությունների մասին բարձր պաշտոնյային ոչ հարիր արտահայտություններ արեց. դա մերժելի է. Լարիսա Ալավերդյան /տեսանյութ/

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն անընդունելի է համարում Արցախից Հայաստան և Հայաստանից Արցախ կոշտ դիրքորոշումներով հանդես գալը։ «Բացասական եմ գնահատում այնպիսի արտահայտությունները, երբ պետության բարձրաստիճան անձն այնպես է անդրադառնում, ինչպես անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը Արցախի իշխանությունների մասին՝ կոշտ, բարձր պաշտոնյային ոչ հարիր արտահայտություններով։ Ես դրան բացասական եմ վերաբերվում։ Ինձ համար մերժելի է այդպիսի տոնայնությունը […]

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ

Դեկտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը են լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ինչ է սպասվում Արցախում. փոփոխությունները այսքանով չեն ավարտվելու. 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Արցախում սպասվող կադրային փոփոխությունները, որոնց մասին արդեն մի քանի օր է՝ գրում են տարբեր լրատվամիջոցներ, եւ որոնք ակտիվորեն հերքվում էին համապատասխան գերատեսչությունների կողմից, երեկ իրականություն դարձան: Պաշտոնից ազատվել է Արցախի ՊԲ նախարար-պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը՝ նշանակվելով Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն: Նրա փոխարեն ՊԲ ղեկավար է […]

Արցախի խնդրի շուրջ օղակը սեղմվում է

Հրամանագրերը չուշացան: Արցախի նախագահ Բակո Սահակյանն օրվա առաջին կեսին ստորագրեց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից Լեւոն Մնացականյանի ազատման հրամանագիրը: Նրա փոխարեն պաշտոնին նշանակվեց գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը , որին  պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնում փոխարինեց գնդապետ Ջալալ Հարությունյանը, իսկ գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը նշանակվեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն։  Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այս […]

Իլհամ Ալիևը գրառում է արել ԼՂ կարգավորման վերաբերյալ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։  «2019թ.-ը նոր ազդակ կհաղորդի Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացին», – գրել է Իլհամ Ալիևը։   

Անելու եմ ամեն ինչ, որ իմ երկրում չլինի ատելություն, սև ու սպիտակի բաժանում. Շարմազանով /տեսանյութ/

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ԱԺ իր աշխատասենյակից վերջին ուղերձն է հղել։ «ԱԺ պատգամավորի ու ԱԺ փոխնախագահի պաշտոնն ինձ համար չի եղել լոկ իրավունք, այն, նախևառաջ, եղել է պատասխանատվություն, իսկ եթե կուզեք՝ առաքելություն», – ասել է Էդուարդ Շարմազանովը։ Նա ընդգծել է՝ մեծագույն երջանկություն է եղել ծառայել Հայաստանին ու Արցախին։ «Ես առաջնորդվել եմ կուսակցությանս […]

Արցախի նախագահը բարձրագույն սպայական կազմին է ներկայացրել նոր պաշտպանության նախարարին

Դեկտեմբերի 14-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը բարձրագույն սպայական կազմին է ներկայացրել նոր պաշտպանության նախարարին, որը գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն է։ Մինչ այդ եղել է ՊԲ շտաբի պետը։ Արցախի ՊԲ շտաբի պետ է նշանակվել Ջալալ Հարությունյանը Լևոն Մնացականյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել դեկտեմբերի 13-ին՝ պաշտոնանկության մասին հերքումներից անմիջապես հետո։  

Բակո Սահակյանին կփոխարինի Արայիկ Հարությունյա՞նը. Հրապարակ

Երեկվանից իրարամերժ լուրեր էին տարածվում՝ Արցախի ուժային բլոկին առնչվող, այդ թվում նաեւ այն, որ ԼՂ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը կփոխարինի Բակո Սահակյանին եւ այդ իսկ պատճառով այս օրերին գտնվում է Մոսկվայում։ Թերթի հարցին ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանն ասաց․ «Ես Մոսկվայում եմ ընտանիքով՝ ընդամենը անձնական գործերով, ինչ վերաբերում է Ձեր մատնանշումներին, ո՛չ նման բան կա, ո՛չ […]

Պաշտոնանկություննե՞ր. ինչո՞ւ է Բակո Սահակյանը Երեւան եկել. Ժողովուրդ

Երեկ Երևան էր այցելել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նա հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը քննարկվել են ՀՀ ու ԼՂՀ ներքին և արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, ԼՂՀ և ՀՀ 2019 թվականի պետական բյուջեների ձեւավորմանը վերաբերող մի շարք հարցեր: Սակայն ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Բակո Սահակյանի՝ Երևան գալու և Նիկոլ […]

Մենք ցանկանում ենք շարունակել աջակցել ղարաբաղյան հակամարտության հարցով երկխոսությանը Բաքվի և Երևանի միջև. Լավրով

Ռուսաստանը ցանկանում է շարունակել աջակցել Բաքվի և Երևանի անմիջական երկխոսությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, գրում է РИА Новости-ն։ «Մենք ցանկանում ենք շարունակել աջակցել ղարաբաղյան հակամարտության հարցով երկխոսությանը Բաքվի և Երևանի միջև», – ասել է Լավրովը։ ՌԴ ԱԳՆ-ն Բաքու է ժամանել՝ մասնակցելու Սևծովյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի