19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տավուշի սահմանագծում ադրբեջանական բանակը փոխարինվում է սահմանապահ զորքերով. ինչի՞ է սպասում Ալիեւը /տեսանյութ/

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի և Ասթաֆայի հատվածի (սահմանակից Տավուշի մարզին) պահպանությունը 3-րդ բանակային կորպուսի մարտական զորամասերի փոխարեն այսուհետեւ իրականացնելու է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը։ Ըստ Ադրբեջանի հարցերով փորձագետ Աշոտ Մովսիսյանի՝ այս հանձնարարականով նշյալ հատվածում ադրբեջանական ԶՈՒ-ն փաստացի փոխարինվում է սահմանապահ ծառայությամբ, մինչդեռ Ադրբեջանի այս հնարքը ոչ թե խաղաղությանը միտված գործողություն է, այլ քարոզչական քայլ: «Ադրբեջանը ցույց կտա, թե խաղաղություն է ուզում, մինչդեռ նման ուժային տեղաշարժեր կատարելով՝ ականատես կլինենք, որ նա պատրաստվում է պատերազմի, քան թե փորձում է խաղաղության ուղղված գործողություններ իրականացնել»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փորձագետը:

Աշոտ Մովսիսյանի համոզմամբ՝ շփման գծում հարաբերական անդորր պահպանելով՝ Ադրբեջանը ՀՀ իշխանությանը ժամանակ է տալիս՝ իր ակնկալիքներն իրականացնելու համար. «Իսկ ակնկալում է, որ ՀՀ զինված ուժերը դուրս կբերվեն հինգ շրջաններից, որոնք այսօր ԼՂ անբաժան մասն են: Այսինքն, ակնկալում է տարածքների վերադարձ, որից հետո փորձելու է լուծել Արցախին տիրանալու հարցը: Ադրբեջանը հասկացել է, որ հայկական կողմի վրա ուժային ճնշումներն արդյունավետ չեն, եւ հիմա հայ հասարակությանը եւ միջազգային հանրությանը խաբելու ճանապարհով է շարժվում՝ խաղաղության քարոզչի դիմակով, մինչդեռ Արցախի հարցում Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը չի փոխվել»:

Աշոտ Մովսիսյանը հիշեցրեց՝ վերջերս Իլհամ Ալիեւը գրառում էր կատարել այն մասին, որ հաջորդ տարին բեկումնային պետք է լինի հակամարտության կարգավորման համար. «Սակայն Ադրբեջանի նման քայլերն ավելի շատ քարոզչական են, քան թե ուղղված են Արցախյան հակամարտության բուն կարգավորմանը»: 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ