20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Անկախ բոլոր իրավիճակներից՝ մեր զինված ուժերը պետք է պատրաստ լինեն արձագանք տալու հակառակորդին /տեսանյութ/

Անկախ բոլոր իրավիճակներից՝ մեր զինված ուժերը պետք է պատրաստ լինեն արձագանք տալու հակառակորդին, այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ «Հակառակորդը նենգ է, վտանգը մեծ է, մեր համար Արցախի հարցը կենսական է, մեր երկրի գոյատևման հարցն է, մեր ժողովրդի առաջընթացի, մեր ինքնության հարցն է։ Որևէ բան չի […]

Եվ՛ խաղաղության պետք է պատրաստ լինենք, և՛ պատերազմի, որովհետև ընտրությունը մերը չէ /տեսանյութ/

Կարող ենք խոսել քաղաքականության մասին ու «իրար միս ուտել» տարվա բազմաթիվ օրերին, բայց այս օրը ներքաղաքական օրակարգ շոշափելու ոչ պահն է, ոչ տեղը, այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Այսօր չեմ ուզում շատ շոշափել ներքաղաքական օրակարգը՝ ո՛չ օրն է, ո՛չ պահը, ո՛չ տեղը։ Մենք կարող ենք խոսել […]

Չի կարելի թիրախավորել մեր բանակը և մեր անվտանգությունը՝ դիվիդենտներ հավաքելու համար /տեսանյութ/

Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հետախույզ Գևորգ Գևորգյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը փաստեց՝ պատերազմի վտանգը միշտ կա և այդ վտանգը չի նահանջել երբեք էլ:  «Թուրք-հայ պատերազմը միշտ կա»,-ասաց Գևորգյանը:: «Պատերազմի վերսկսման խնդիրը կախված  է մեր ներքին քաղաքականությունից: Ինչքան մենք մեր քայլերի մեջ կլինենք ավելի միասնական այնքան հակառակորդը կկարողանա ըստ դրա գնահատել մեզ հետ գործ ունենալ […]

Ժամանակավոր զինադադարը չի նշանակում պատերազմի ավարտ /տեսանյութ/

Այսօր լրանում է 2016 թվականի ապրիլյան պատերազմի 3-րդ տարելիցը: «Վան» գործողության հրամանատար  Վազգեն Սիսլյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց՝ շատ դասեր ենք քաղել և դեռ պետք է քաղենք կատարվածից, թե՛ ռազմավարական և թե՛ դիրքային առումով: «Մենք 1990 թվականից սկսած պատերազմի մեջ ենք Ադրբեջանի հետ և այն դեռ չի ավարտվել»,-նշեց Վազգեն Սիսլյանը: Արցախյան պատերազմի ազատամարտիկ, […]

Խորհրդանշական համընկնում. ՀՀԿ-ականները Արցախ այցը մեկնարկեցին Դադիվանքում՝ մոմավառությամբ

Այսօր, ապրիլյան պատերազմի 3-րդ տարելիցի առիթով, հանրապետականների պատվիրակությունը՝ Էդուարդ Շարմազանով, Արտակ Զաքարյան,  Մարգարիտ Եսայան, Կարինե Աճեմյան եւ այլք, մեկնել են Արցախ: Կհանդիպեն ԼՂ ղեկավարության, քաղաքական ուժերի հետ, կայցելեն Թալիշ. պատվիրակությունը 3 տարի առաջ այս օրերին կրկին Թալիշ էր այցելել, որից հետո Շարմազանովը հայտարարել էր դրամահավաք` Թալիշը վերականգնելու համար: Մոմավառություն Դադիվանքի Սուրբ Աստվածածին եկեղեցում ի հիշատակ […]

Արցախի հերոս՝ լեգենդար Սամվել Օգանովսկի /ֆիլմ/

Ապրիլի 2-ին սեփական զեկուցագրի համաձայն, շուրջ երեք տասնամյակ, նախ որպես կամավորական, ապա կանոնավոր բանակի զինվոր, գեներալ Սամվել Կարապետյանը՝ լեգենդար հերոս Օգանովսկին թողել է Արցախի Հանրապետության պաշտպանության փոխնախարարի պաշտոնը և զորացրվել զինված ուժերից: Գեներալը վստահեցնում է, որ բանակը եղել է, կա ու մնալու է իր ամենօրյա մտորումների առանցքում և հայրենիքին վտանգ սպառնալու դեպքում, առանց վարկյան կորցնելու, […]

Լենա Նազարյանի «բոցը» Արցախում /տեսանյութ/

Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանն Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ունեցած իր ելույթում ասել է․ «Ես չափազանց կարևորում եմ մեր բոլորիս փախադարձ ջանքերը միմյանց ավելի լավ ճանաչելու ուղղությամբ: Կարևորում եմ միմյանց հետ ավելի սերտ համագործակցելու ու պարզապես մարդկայնորեն մտերմանալու ցանկությունն ու քայլերն այդ ուղղությամբ։ Արցախի քաղաքները և գյուղերը պետք է ակտիվ համագործակցեն Հայաստանի քաղաքների և գյուղերի […]

Թողնում եմ ԱՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը. Լեգենդար գեներալ Օգանովսկու հայտարարությունը

Այսօր՝ ապրիլի 2-ին, իմ զեկուցագրի համաձայն, շուրջ երեք տասնամյակ, նախ որպես կամավորական, ապա կանոնավոր բանակի զինվոր, Պաշտպանության բանակում ծառայելուց հետո թողնում եմ Արցախի Հանրապետության պաշտպանության փոխնախարարի պաշտոնը և զորացրվում զինված ուժերի շարքերից: «Արցախպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարությամբ հանդես է եկել ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը հայտարարությունը Դիմելով հանրությանը՝ գեներալ […]

Մեր ներկան և ապագան որոշում ենք մենք՝ Երևանն ու Ստեփանակերտը. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեք տարի առաջ փորձության օր էր բոլորիս և ամեն ինչի համար՝ Հայաստանի և Արցախի, ազգային բանակի, պետություն կառուցելու մեր ցանկության, քաղաքացի դառնալու և հայ մնալու, առօրյայից վեր կանգնելու և եռագույնի տակ համախմբվելու համար: Մեր փոխարեն Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստան ոչ ոք չի կառուցելու: Մեր զինվորի բազկին և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի