23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Չի կարելի թիրախավորել մեր բանակը և մեր անվտանգությունը՝ դիվիդենտներ հավաքելու համար /տեսանյութ/

Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հետախույզ Գևորգ Գևորգյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը փաստեց՝ պատերազմի վտանգը միշտ կա և այդ վտանգը չի նահանջել երբեք էլ:  «Թուրք-հայ պատերազմը միշտ կա»,-ասաց Գևորգյանը::

«Պատերազմի վերսկսման խնդիրը կախված  է մեր ներքին քաղաքականությունից: Ինչքան մենք մեր քայլերի մեջ կլինենք ավելի միասնական այնքան հակառակորդը կկարողանա ըստ դրա գնահատել մեզ հետ գործ ունենալ կամ չունենալու ռիսկը: Իսկ երբ որ հակառակորդը տեսնում է թուլություններ և թուլացումներ, տեսնում է  տարբեր քաղաքական, ռազմական նախկին գործիչների ամպագոռգոռ հայտարարությունները, որոնցով փորձում են ինչ-որ դիվիդենտներ հավաքվել և դրանով կարողանում են թիրախավwրել բանակը այնտեղ  թուլություններ մատնանշելով,  այդ ամենը  պարարտ հող է նախապատրաստում պատերազմի վերսկսկման համար: Դրա համար չի կարելի թիրախավորել մեր բանակը, չի կարելի թիրախավորել մեր երեխաներին և մեր անվտանգությունը` դիվիդենտներ հավաքելով»,-ընդգծեց Գևորգյանը:

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ