Ժամանակավոր զինադադարը չի նշանակում պատերազմի ավարտ /տեսանյութ/
Այսօր լրանում է 2016 թվականի ապրիլյան պատերազմի 3-րդ տարելիցը: «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց՝ շատ դասեր ենք քաղել և դեռ պետք է քաղենք կատարվածից, թե՛ ռազմավարական և թե՛ դիրքային առումով:
«Մենք 1990 թվականից սկսած պատերազմի մեջ ենք Ադրբեջանի հետ և այն դեռ չի ավարտվել»,-նշեց Վազգեն Սիսլյանը:
Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հետախույզ Գևորգ Գևորգյանի խոսքով՝ մեր բանակը մեր անվտանգության միակ երաշխավորն է :
«Մեր բանակը ամենակայացած կառույցն է պետական դաշտում, որ մենք ունենք, իհարկե կան թերություններ՝ ինչպես ամեն ոլորտում: Արցախյան շարժումից սկսած մեր պատերազմը չի ավարտվել, ժամանակավոր զինադադարը չի նշանակում պատերազմի ավարտ: Ապրիլյանով սկսվեց թշնամու առաջխաղացումը, որը հետագայում կարող էր բերել լայնամասշտաբ գործողությունների, բայց ի պատիվ մեր տղաների կարողացանք կասեցնել թշնամու առաջխաղացումը»,-ասաց Գևորգյանը:
Ավելին՝ տեսանյութում: