23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Անկախ բոլոր իրավիճակներից՝ մեր զինված ուժերը պետք է պատրաստ լինեն արձագանք տալու հակառակորդին /տեսանյութ/

Անկախ բոլոր իրավիճակներից՝ մեր զինված ուժերը պետք է պատրաստ լինեն արձագանք տալու հակառակորդին, այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։

«Հակառակորդը նենգ է, վտանգը մեծ է, մեր համար Արցախի հարցը կենսական է, մեր երկրի գոյատևման հարցն է, մեր ժողովրդի առաջընթացի, մեր ինքնության հարցն է։ Որևէ բան չի կարող փոխարինել այն մարտահրավերը, որ կա մեր ազգի առջև՝ պատրաստ լինելու և միշտ պատրաստ պահելու իրեն համախմբվելու այնպես, ինչպես համախմբվեցինք ապրիլին, մարտունակ լինելու, այնպես ինչպես մեր բանակը մարտունակ էր ապրիլին, և մշտապես ազգ-բանակ լինելու, որպեսզի որևէ մեկի մտքով չանցնի մեր անվտանգության ու ապագայի հետ կապված կառուցել որևէ նենգ ծրագիր», – ասաց Վիգեն Սարգսյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ