29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՐՑԱԽ

Սեյսուլան,ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից կադրերն հրապարակվում են առաջին անգամ /տեսանյութ/

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արշավիր Ղարամյանը հրապարակել է կադրեր ապրիլյան պատերազմի օրերից։ «ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ… 2016 թ. ապրիլի 2,ժամը 11:30 -ին Սեյսուլան,ազատագրված ՀԵՐՈՍԱԿԱՆ 116 մարտական դիրքը օդից: Միայն այս դիրքում մեր վերահսկողության գոտում թշնամին թողել էր 28 լեշ և 1 զրահատեխնիկա: Կադրերը ամբողջությամբ հրապարակվում են առաջին անգամ…»։     

ՀՀԿ պատվիրակությունը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին

Ապրիլի 2-ին ՀՀԿ պատվիրակությունը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին:  Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել ենհամազգային հարցերում միասնական օրակարգիձևավորման  անհրաժեշտությունը: ՀՀԿ ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն  են հայտնել  սատար կանգնել  արցախահայության նպատակներիիրականացմանը: ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը իր խոսքում նշեց. «Արցախ յուրաքանչյուր այցելություն  ուխտագնացություն է: Այսօր ապրիլյան  դեպքերի երրորդ տարելիցի  օրը մենքվերահաստատում  ենք մեր  դիրքորոշումը սատարել ու աջակցել Արցախի անկախությանմիջազգային ճանաչմանը: Չկա արցախյան հարց, կա հայկական հարցի արցախյանդրսևորում և մենք բոլորս պետք է ներդնենք ամեն ինչ հանուն 1988թ.-ի ազատության  ուանկախության շարժման վերջնական հաղթանակի: Իսկ Ադրբեջանի «սուլթան» Ալիևի այսօրվա զառանցանք  հիշեցնող հայտարարությունը ևս մեկ անգամ հուշում է, որ Արցախիանկախությունը այլընտրանք չի կարող ունենալ»: Հանդիպմանը ներկա էին Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ,  ՀՀԿ ներկայացուցիչներ Արտակ Զաքարյանը, Կարեն Ավագյանը,  Մարգարիտ Եսայանը, Կարինե Աճեմյանը, Հայկ Միրիջանյանը եւ Գեորգի  Գաբրիելյանը: Նրանք կարեւորել են արցախյան հիմնահարցում ազգային միասնության ձեւավորման անհրաժեշտությունը:

Վտանգավոր հեղափոխական «էքսպերիմենտներ» Արցախում. Փաստ

Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրություններին դեռ մեկ տարի ժամանակ կա, սակայն լրահոսին հետևող մարդկանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե նախընտրական արշավի մեկնարկն արդեն տրված է։ Ընդ որում՝ որքան էլ անուններ շրջանառվում են, սակայն դեռ հայտնի չեն վերջնական որոշում կայացրած թեկնածուների անունները:  Այդուամենայնիվ, աժիոտաժն արդեն սկսված է, ու այնպիսի տպավորություն է, որ առանձին թեկնածուներ պայքարում […]

Անթույլատրելի է Հայաստանի ու Արցախի հետ խոսել ուժի դիրքերից ու հայ ժողովրդին վախեցնել հնարավոր պատերազմով. Դավիթ Տոնոյան

Զենքի առևտրի շուկան բաց է բոլորի համար, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Զինամթերքի, սպառազինության ձեռքբերման վերաբերյալ որոշումները կատարվում են համապատասխան գնի, որակի ու այն հնարավորությամբ, եթե չկան որևիցե սահմանափակումներ մատակարարումների համար տվյալ երկրից», – ասել է Տոնոյանը։ ՀՀ պաշտպանութան նախարարն ընդգծել է՝ ինքը երբևիցե չի լսել, որ ԱՄՆ-ի կողմից լինեն […]

Հակված եմ ասելու, որ պատերազմ լինելու է․ Լևոն Մնացականյան

Արցախը դե ֆակտո անկախ է, ինչը պետք է հաստատվի նաեւ դե յուրե, եւ այդ հարցի լուծման ճանապարհը ռազմական գործողություններն են, որոնք վաղ թե ուշ կլինեն։ Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Արցախի Պաշտպանության նախկին նախարար, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանը՝ անդրադառնալով նոր պատերազմի հավանականությանը։ «Իրավիճակը արտաքինից կարելի է ասել, որ հանգիստ […]

Խաղաղություն այս հողին ու ջրին, հիշենք բոլոր հերոսներին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին և շարունակում են ապրել անմահության մեջ. Արմեն Սարգսյան

Աշխատանքային այցով Արցախում գտնվող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ապրիլի 2-ին այցելել է Հադրութի շրջանի Տող գյուղում գտնվող՝ «Կատարո» գինու գործարան: Նախագահ Սարգսյանը Բակո Սահակյանի ուղեկցությամբ շրջել է գործարանում, որտեղ «Կատարո»-ի հիմնադիր տնօրեն Էդիկ Ավետիսյանը և որդին պատմել են իրենց անցած ճանապարհի և ապագա ծրագրերի մասին: Գործարանն Ավետիսյանների ընտանեկան բիզնեսն է։ […]

Անկախ բոլոր իրավիճակներից՝ մեր զինված ուժերը պետք է պատրաստ լինեն արձագանք տալու հակառակորդին /տեսանյութ/

Անկախ բոլոր իրավիճակներից՝ մեր զինված ուժերը պետք է պատրաստ լինեն արձագանք տալու հակառակորդին, այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ «Հակառակորդը նենգ է, վտանգը մեծ է, մեր համար Արցախի հարցը կենսական է, մեր երկրի գոյատևման հարցն է, մեր ժողովրդի առաջընթացի, մեր ինքնության հարցն է։ Որևէ բան չի […]

Եվ՛ խաղաղության պետք է պատրաստ լինենք, և՛ պատերազմի, որովհետև ընտրությունը մերը չէ /տեսանյութ/

Կարող ենք խոսել քաղաքականության մասին ու «իրար միս ուտել» տարվա բազմաթիվ օրերին, բայց այս օրը ներքաղաքական օրակարգ շոշափելու ոչ պահն է, ոչ տեղը, այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Այսօր չեմ ուզում շատ շոշափել ներքաղաքական օրակարգը՝ ո՛չ օրն է, ո՛չ պահը, ո՛չ տեղը։ Մենք կարող ենք խոսել […]

Չի կարելի թիրախավորել մեր բանակը և մեր անվտանգությունը՝ դիվիդենտներ հավաքելու համար /տեսանյութ/

Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հետախույզ Գևորգ Գևորգյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը փաստեց՝ պատերազմի վտանգը միշտ կա և այդ վտանգը չի նահանջել երբեք էլ:  «Թուրք-հայ պատերազմը միշտ կա»,-ասաց Գևորգյանը:: «Պատերազմի վերսկսման խնդիրը կախված  է մեր ներքին քաղաքականությունից: Ինչքան մենք մեր քայլերի մեջ կլինենք ավելի միասնական այնքան հակառակորդը կկարողանա ըստ դրա գնահատել մեզ հետ գործ ունենալ […]

Ժամանակավոր զինադադարը չի նշանակում պատերազմի ավարտ /տեսանյութ/

Այսօր լրանում է 2016 թվականի ապրիլյան պատերազմի 3-րդ տարելիցը: «Վան» գործողության հրամանատար  Վազգեն Սիսլյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց՝ շատ դասեր ենք քաղել և դեռ պետք է քաղենք կատարվածից, թե՛ ռազմավարական և թե՛ դիրքային առումով: «Մենք 1990 թվականից սկսած պատերազմի մեջ ենք Ադրբեջանի հետ և այն դեռ չի ավարտվել»,-նշեց Վազգեն Սիսլյանը: Արցախյան պատերազմի ազատամարտիկ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված