30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սամվել Բաբայանը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին. «նստած քննարկում են, որ Լաչինի միջանցքով պետք է «по пластунски» գնաք գաք» /տեսանյութ/

Արխացում դեռ մեկ տարի կա նախագահական ընտրություններին, բայց նախընտրական իրավիճակը բավական թեժ է։ Իրեն նախագահի թեկնածու հայտարարած Սամվել Բաբայանը պարբերաբար հանդիպում է արցախցիների հետ և խոսում խնդիրների մասին, որոնք ըստ Բաբայանի` միայն ինքը կարող է լուծել․

«Ինձ մտահոգում է մեր ժողովրդի անվտանգությունը: Ես եկել եմ հենց դրա ապահովման և երկրի ապագայի համար: Մեկ հազարամյակ հայ ժողովուրդը մի մետր հող չի գրավել: Իմ ղեկավարության ժամանակ դա կատարվել է: Թե ինչքանով եմ լավը կամ վատը, դա հետագայում կդատեն: Ես պետք է նախագահ դառնամ միայն մի պարզ պատճառով` ես տեսնում եմ, որ կորցնելու ենք ամեն ինչ, այս կերպ շարունակել անհնարին է»,-Ասկերանի շրջանի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է Սամվել Բաբայանը։ Գրում է politik.am-ը:

ՊԲ նախկին հրամանատարը հանդիպման ժամանակ ակնարկել է, որ վարչապետ Փաշինյանը քննարկում է Արցախի հարակից տարածքների հանձնում և կգա ժամանակ, երբ արցախցիները միայն Լաչինի միջանցքով կարող են կապ ունենալ Հայաստանի հետ․

«Բոլորդ էլ ներքուստ հասկանում եք դա, բայց ինչ-ինչ պատճառներով լռում եք: Այդպես չի լինի, դուք եք նորից առաջին գիծ գնալու, ձեր երեխաներն են գնալու: Ձեզ պարզ բացատրում եմ` նստած քննարկում են, որ Լաչինի միջանցքով պետք է «по пластунски» գնաք գաք, չի ասում հարգելի վարչապետ դա անհնարին է անել: Հետո խոսում են արդարությունից, պետության պաշտպանությունից»,-ասել է Սամվել Բաբայանը։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ