10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

ՎՐԱՍՏԱՆ

Վճարել Վահան Տերյանի համար /վիդեո/

Սիրելի բանաստեղծի ծնունդը օրհնյալ է ու այդ օրհնությունը փոխանցվում է նաև նրա ծննդավայր Ջավախք աշխարհին: Վահան Տերյանի և նրա մանկության հետ կապված բոլոր հիշողությունները առարկայական տեսքով պահպանվում են Տերյանի ծննդավայր Գանձա գյուղում գտնվող նրա տուն թանգարանում, իսկ նրա գործերն արդեն բոլորինս են….. “Տերյանի տուն-թանգարանը գործում է 1957 թվականից,այցելուները հիմնականում հայեր են, այցելությունների թիվը բավականին շատ […]

Սաակաշվիլին հեռանալիս միայն մեկ բան կվերցնի իր աշխատասենյակից

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ծրագրում է քաղաքականությամբ զբաղվել նախագահի պաշտոնը լքելուց հետ, գրում է “segodnya.ua” կայքը: “Վրաստանը շատ փոքր երկիր է եւ այնտեղ մշտապես տեղի կունենա նույն, ճանաչելի մարդկանց փոփոխությունը: Ինչպես երեւում է, ոչ ոք ոչ մի տեղ չի կորչում, բոլոր դեմքերն են կլինեն ղեկավար պաշտոններում եւ քաղաքականության մեջ”,-նշել է Սաակաշվիլին` պատասխանելով այն հարցին, թե […]

Ես կուզեի,որ Ջավախք մտնեն մեր հայատառ գրքերը /վիդեո/

Ինչ խնդիրնե՞ր ունեն ջավախքահայերը: Վրաստանի պաշտոնական կազմում հայաշատ այս տարածաշրջանը դուրս է մնացել արդյո՞ք մայր հայրենիքի ուշադրությունից: Այս հարցերի շուրջ  Henaran.am-ը զրուցեց “Վիրահայերի միասնություն” ՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հետ: “Ես կուզենամ, որ  ջավախքցին իր հոգևոր, մշակութային կյանքով կապված լինի մայր հայրենիքի հետ և անարգելք Վրաստան՝ Ջավախք մտնեն մեր հայատառ գրքերը և այդ դեպքում […]

Պատահար Վրաստանում. տուժել են հայեր

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի, հուլիսի 7-ին, ժամը 08.41-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.46-ին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ուղեւորվելիս՝ Շուլավերի բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել Ճանապարհա-տրանսպորտային պատահար:  Դեռեւս չբացահայտված հանգամանքներում “Շեվրոլե” մակնիշի K175EE/RUS պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ ՀՀ քաղաքացի Արմեն Գալակտյան) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ կողաշրջվել է, ինչից […]

Վրաստանում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը

Վրաստանի նախագահական ընտրությունների օրը որոշված է: Ինչպես հաղորդում է “РИА Новости”-ն, քվեարկությունը կկայանա հոկտեմբերի 27-ին: Գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր թեկնածությունը չի կարող այլեւս առաջադրել, քանի որ ավարտվում է նրա երկրորդ` վերջին ժամկետը:  Ներկա պահին մի քանի թեկնածուներ արդեն առաջադրվել են: Կրթության նախարար Գեորգի Մագվելաշվիլին առաջադրվել է կառավարող “Վրացական երազանք” կոալիցիայից, Շալվա Նաթելաշվիլին` ընդդիմադիր Լեյբորիստական […]

Վահագն Չախալյանի հայտարարությունը

2013թ. հունիսի 28-ին Նինոծմինդայի շրջանի Գոնդուրա գյուղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ հատուկ ջոկատայինների կողմից ձերբակալվել է իմ եղբայր՝ Արմեն Չախալյանը: Օրենքի առջեւ հավասար են բոլորը: Սակայն եղբորս ձերբակալության հանգամանքները ինձ հիմքեր են տալիս պնդելու, որ տեղի ունեցածը ակնհայտ քաղաքական դրդապատճառներով իրականացված սադրիչ գործողություն է, որի հեղինակներն են տեղական ուժային կառույցներում դեռեւս որոշ չափով իրենց ազդեցությունը […]

Արմեն Չախալյանին ձերբակալել են

Վրաստանի իրավապահները  հունիսի 28-ի երեկոյան ձերբակալել են ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբորը` Արմեն Չախալյանին: Նախնական տեղեկատվության համաձայն այդ մասին “Գռուզիա օնլայն” –ին տեղեկացրել է Ախալքալակի բնակիչներից մեկը: Նախնական տեղեկությամբ Արմեն Չախալյանը մեղադրվում է Նինոցմինդայում մի քանի ժամ շարունակվող բողոքի ակցիայի կազմակերպման մեջ: Ձերբակալմանը մասնակցել են Նինոցմինդայի, Ախալքալակի ոստիկանները, որոնք եղել են դիմակներով ու ինքնաձիգներով: Տեղեկատվության […]

ՀՀ ՊՆ պատվիրակության այցը Վրաստան

  Ս.թ. հունիսի 27-ից 29-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դ.Տոնոյանի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Է.Ապրիամովի գլխավորությամբ մասնակցել է Բաթում քաղաքում Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված պաշտպանության և անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովին: Երկօրյա համաժողովի ընթացքում քննարկվել են Վրաստանի պաշտպանական քաղաքականության ու բարեփոխումների, միջազգային խաղաղարար առաքելությունների նրա մասնակցության, […]

“Ես մի վրացի , իսկ դու հայ ես մի … ” /վիդեո/

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանի կարծիքով` դեպի արտաքին աշխարհ Հայաստանի ամենահուսալի ելքը անցնում է Վրաստանով .”որի ուղղությամբ պետք է մեր դիվանագիտական արարումները տեղի ունենան, որպիսի հայ-վրացական հարաբերությունները միշտ ունենան պատշաճ ջերմություն և բաևձր մակարդակ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տաճատ Վարդապետյանը: Նրան գոհացնում նաև այն , որ անցած տարի հայ-վրացական դարավոր բարեկամությունը նոր՝ ավելի բարենպաստ փուլում հայտնվեց, […]

Հայաստանը` սպառնալիք Վրաստանի համա՞ր

Ռուս-վրացական պատերազմից 5 տարի անց վրացիների կեսից ավելի Ռուսաստանին թշնամի է համարում: Սոցիոլոգների հետազոտությունների համաձայն` այդպես է մտածում Վրաստանի բնակչության 57 տոկոսը, գրում է “Интерфакс”-ը: Ռուսաստանին բարեկամ է համարում հարցվածների 30 տոկոսը: 6 տոկոսի կարծիքով` Վրաստանի համար սպառնալիք է հանդիսանում Թուրքիան, իսկ 4 տոկոսի կարծիքով` Հայաստանը: Գործընկեր-երկրների շարքում առաջին տեղն է զբաղեցնում ԱՄՆ-ը, այնուհետեւ` Ադրբեջանը եւ Ուկրաինան:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի